National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.11.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
10.11.2016
Երեւանում կայացել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստը
1 / 6

Նոյեմբերի 10-ին Ազգային ժողովում աշխատանքն է սկսել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստը, որը վարել են Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանը եւ Նիկոլայ Ռիժկովը:

Նիստում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ երկու երկրների դաշնակցային հարաբերությունները հիմնված են բարեկամության եւ բարիդրացիական դարավոր ավանդույթների վրա եւ այսօր գտնվում են միջպետական եւ քաղաքական բարձր մակարդակի վրա: Նա հավելել է, որ երկու երկրների ռազմավարական համագործակցությունը նոր մակարդակի է բարձրացել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո:

Հերմինե Նաղդալյանը նշել է, որ մշակութային համագործակցության շրջանակում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, բացվում են թեմատիկ ցուցահանդեսներ, անցկացվում են համատեղ համերգներ, թատերական բեմադրություններ, կազմակերպվում են մտավորականների հանդիպումներ:

Խոսելով այսօրվա նիստում քննարկվելիք մեկ այլ ոլորտի՝ զբոսաշրջության զարգացման մասին՝ տիկին Նաղդալյանը նշել է, որ այն մեր էկոնոմիկայի առաջնային ուղղություններից է. Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է կառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում ստեղծվել է զբոսաշրջության զարգացման հարցերով զբաղվող առանձին կոմիտե: Զբոսաշրջությունը հիմնված է մեր երկրի հարուստ մշակութային ժառանգության, հազվագյուտ եւ բազմազան բնության, անկրկնելի սովորույթների եւ ավանդույթների վրա: Վերջին շրջանում նկատելի է ռուս զբոսաշրջիկների հոսքի զգալի ավելացում Հայաստանում:

«Վստահ եմ, որ առաջիկա բոլոր քննարկումները եւ կատարված առաջարկություններն իրական խթան կդառնան մեր առջեւ կանգնած խնդիրների լուծման գործում: Թույլ տվեք մեկ անգամ եւս ողջունել բոլորիդ հայոց հողի վրա եւ ցանկանալ արդյունավետ համագործակցություն ի բարօրություն Հայաստանի եւ Ռուսաստանի»,- ավարտելով ողջույնի խոսքը՝ նշել է Հերմինե Նաղդալյանը:

Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը բացման խոսքում ընդգծել է, որ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների հարցում իր ուրույն ավանդն ունի նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովը: Նա կարեւորել է օրակարգում ընդգրկված հարցերի մանրամասն քննարկումը, քանի որ դրանք մարդկանց միջեւ անմիջական շփումներին են առնչվում: Պարոն Ռիժկովը նշել է, որ երկու ժողովուրդները երկար եւ դժվար ճանապարհ են անցել եւ մինչ օրս արդյունավետորեն համագործակցում են տարբեր ոլորտներում:

Նիկոլայ Ռիժկովը խոսել է նաեւ երկու երկրներում իրականացված մշակութային միջոցառումների մասին՝ հատկապես առանձնացնելով «Հայաստան. գոյության առասպելը» խորագրով ցուցահանդեսը, որին մասնակցել են Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները:

Նիստի օրակարգում ընդգրկված են եղել հայ-ռուսական մշակութային համագործակցության եւ զբոսաշրջության զարգացման խնդիրները:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Ռաֆայիլ Զինուրովը եւ ՌԴ մշակույթի նախարարության միջազգային համագործակցության վարչության ԱՊՀ եւ հայրենակիցների հետ աշխատանքի բաժնի ղեկավար Անտոն Նազարովը ներկայացրել են երկու երկրների միջեւ մշակութային համագործակցության տեսլականը եւ առկա խնդիրները: Նշվել է, որ այդ համագործակցությունն իրականացվում է համապատասխան համաձայնագրերի, հուշագրերի եւ այլ փաստաթղթերի հիման վրա: Բավական ակտիվ փոխգործակցություն է ձեւավորված թանգարանային գործի, գրատպության, թատերարվեստի, երաժշտության, կինոարտադրության ոլորտներում: Բազմաթիվ ստեղծագործական հանդիպումներ են կայացել երկու երկրների մտավորականների միջեւ: Կարեւորվել է Հայաստանում Ռուսաստանի մշակույթի օրերի անցկացումը, ինչպես նաեւ այս օրերին «Սանկտ Պետերբուրգի օրերը Երեւանում» միջոցառումները: Մշակութային համագործակցության խթանման համատեքստում կարեւորվել է երիտասարդների մասնակցությունը, քանի որ նրանցով է պայմանավորված հայ-ռուսական հարաբերությունների ապագան: Ռուսական կողմի ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել ավելացնել ՌԴ մշակույթի նախարարության ներքո գործող բուհերում ՀՀ քաղաքացիների համար սահմանված քվոտաները: Անդրադարձ է կատարվել նաեւ ռուսերենի պահպանմանը վերաբերող հարցերին:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը եւ ՌԴ Դաշնային խորհրդի դաշնային կառուցվածքի, տարածաշրջանային քաղաքականության, տեղական ինքնակառավարման եւ հյուսիսի հարցերով հանձնաժողովի անդամ Իգոր Չերնիշենկոն իրենց ելույթներում անդրադարձել են երկու երկրների զբոսաշրջության զարգացման հեռանկարներին, համագործակցության հնարավորություններին: Առաջարկվել է համագործակցության խթանման նպատակով կազմակերպել ոլորտում հմտացած մասնագետների, փորձագետների եւ լրագրողների ճանաչողական այցեր, փորձի փոխանակումներ, զբոսաշրջային հոսքի ավելացում, միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին հայկական եւ ռուսական զբոսաշրջային կազմակերպությունների մասնակցություն: Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ ու ՌԴ մարզերի եւ շրջանների միջեւ զբոսաշրջության զարգացմանը միտված ծրագրերի իրականացմանը:

Հարցուպատասխանի եւ ելույթների ձեւաչափում միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները եւ նիստին մասնակցող ոլորտի պատասխանատուներն առաջարկներ են հնչեցրել հայ-ռուսական մշակութային համագործակցության եւ զբոսաշրջության զարգացման խթանման վերաբերյալ:

Քննարկվել են հանձնաժողովի աշխատանքին վերաբերող այլ հարցեր եւս:

Նիստի ավարտին որոշվել է միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ՝ 29-րդ նիստն անցկացնել ՌԴ Խանտի-Մանսիսկի շրջանում, 2017 թ. հունիսի սկզբին:


10.11.2016
Խորհրդարանական լսումներ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» եւ հարակից այլ օրենքների նախագծերի վերաբերյալ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ քննարկելու «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» եւ հարակից այլ օրենքների նախագծերի փաթեթը: Լսումներին մասնակցում էին պատգամավորներ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի...

10.11.2016
Պարգեւատրում խորհրդարանում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 10-ին Երիտասարդության համաշխարհային օրվա եւ Ուսանողների միջազգային օրվա առթիվ քաղաքական եւ հասարակական կյանքում ակտիվ գործունեություն ծավալելու համար պարգեւատրել է մի խումբ երիտասարդների: Շուրջ 25 երիտասարդներ պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի նա...

10.11.2016
Հարգանքի տուրք Ծիծեռնակաբերդում
ՌԴ Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովն ու երեւանյան 28-րդ նիստի մասնակիցները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե ...

10.11.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 10-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին եւ հանձնաժողովի անդամներին: Ողջունելով հյուրերին՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժ...

10.11.2016
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը տեղական ինքնակառավարման օրվա առթիվ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ ՏԻՄ աշխատակիցներին տեղական ինքնակառավարման համակարգի ստեղծման 20-ամյակի առթիվ: Այսօր` տեղական ինքնակառավարման մարմին...

10.11.2016
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ
«Սիրելի երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ: Այս տարի նշեցինք Հայաստանի անկախության 25-ամյակը: Այն ոչ միայն մեր պատմության փայլուն էջն է, այլեւ ժամանակի երիտասարդության մեծագույն ձեռքբերումներից մեկը, որովհետեւ 25 տարի առաջ հենց երիտասարդությունն էր անկախության...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am