Տպել
10.11.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը
1 / 4

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 10-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին եւ հանձնաժողովի անդամներին:

Ողջունելով հյուրերին՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստի անցկացումը, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է համագործակցության ամրապնդման ու զարգացման երկուստեք պատրաստակամությունը:

Խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ ընդգծել է, որ հայ-ռուսական բարեկամական հարաբերություններն ունեն բազմադարյա եւ հարուստ պատմություն, որոնք ամուր հիմք են հանդիսանում երկու երկրների ռազմավարական փոխգործակցության համար:

Արժեւորելով միջխորհրդարանական կապերի դերը միջպետական հարաբերությունների զարգացման գործում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ այդ հարցում նշանակալի ավանդ ունի Միջխորհրդարանական հանձնաժողովը, որն իր հերթին արդյունավետ համակարգում է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի փոխհարաբերությունները:

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը, ինչը լայն հնարավորություններ է ստեղծել երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար:

ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գոյություն ունեցող բարեկամությունը, միջխորհրդարանական համագործակցությունը:

Գալուստ Սահակյանն ու Նիկոլայ Ռիժկովը համոզմունք են հայտնել, որ նիստի քննարկումները կլինեն արդյունավետ եւ կհամապատասխանեն այն դաշնակցային փոխգործակցությանը, որը գոյություն ունի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ հասարակական եւ քաղաքական կյանքում ունեցած ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալով պարգեւատրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վոլոդյա Բադալյանին, ով երկար տարիներ նշված հանձնաժողովում արդյունավետ աշխատում է:


10.11.2016
Խորհրդարանական լսումներ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» եւ հարակից այլ օրենքների նախագծերի վերաբերյալ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ քննարկելու «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» եւ հարակից այլ օրենքների նախագծերի փաթեթը: Լսումներին մասնակցում էին պատգամավորներ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի...

10.11.2016
Երեւանում կայացել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստը
Նոյեմբերի 10-ին Ազգային ժողովում աշխատանքն է սկսել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստը, որը վարել են Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանը եւ Նիկոլայ Ռիժկովը: Նիստում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ փ...

10.11.2016
Պարգեւատրում խորհրդարանում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 10-ին Երիտասարդության համաշխարհային օրվա եւ Ուսանողների միջազգային օրվա առթիվ քաղաքական եւ հասարակական կյանքում ակտիվ գործունեություն ծավալելու համար պարգեւատրել է մի խումբ երիտասարդների: Շուրջ 25 երիտասարդներ պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի նա...

10.11.2016
Հարգանքի տուրք Ծիծեռնակաբերդում
ՌԴ Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովն ու երեւանյան 28-րդ նիստի մասնակիցները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե ...

10.11.2016
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը տեղական ինքնակառավարման օրվա առթիվ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ ՏԻՄ աշխատակիցներին տեղական ինքնակառավարման համակարգի ստեղծման 20-ամյակի առթիվ: Այսօր` տեղական ինքնակառավարման մարմին...

10.11.2016
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ
«Սիրելի երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ: Այս տարի նշեցինք Հայաստանի անկախության 25-ամյակը: Այն ոչ միայն մեր պատմության փայլուն էջն է, այլեւ ժամանակի երիտասարդության մեծագույն ձեռքբերումներից մեկը, որովհետեւ 25 տարի առաջ հենց երիտասարդությունն էր անկախության...