Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հանդիպել է «Դեպի երիտասարդների միասնություն» նախաձեռնության ներկայացուցիչների հետ:
Ողջունելով երիտասարդներին՝ Վահե Էնֆիաջյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովն ավանդույթի համաձայն բաց եւ հրապարակային է իրականացնում իր աշխատանքը. դրա վառ վկայությունն են ԱԺ նիստերին զուգահեռ անցկացվող բաց դասերը, տարբեր ձեւաչափերով կազմակերպվող միջոցառումները: Պարոն Էնֆիաջյանը կարեւորել է երիտասարդների մասնակցությունը երկրի հասարակական-քաղաքական գործընթացներին եւ ընդգծել, որ ապագա սերունդը պետք է նախաձեռնող ու նպատակասլաց լինի: Այս համատեքստում պատգամավորը խոսել է Երիտասարդական խորհրդարանի աշխատանքի վերաբերյալ:
Նա մանրամասն ներկայացրել է օրենսդրական աշխատանքի առանձնահատկությունները, խորհրդարանում քաղաքական ուժերի դասավորվածությունը, ոլորտային հանձնաժողովների գործունեությունը, անդրադարձել սահմանադրական բարեփոխումներից հետո խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործընթացին:
Երիտասարդները բազմաթիվ հարցեր են ուղղել Վահե Էնֆիաջյանին, որոնց վերաբերյալ պատգամավորը պարզաբանումներ է ներկայացրել: Հարցերը վերաբերել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, ՀՀ-ԵՄ եւ ՀՀ-ԵԱՏՄ հարաբերություններին, բանակ-ազգ միասնությանը, շփման գծում իրադրությանը եւ այլ խնդիրների:
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 9-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի, Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Արտադպրոցական կրթության մասին», «Մեծահասակների կրթության մասին», ինչպես նաեւ Զարուհի Փոստա...
Տեղի կունենա ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ լիագումար նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստը: Նիստի ավարտից հետո՝ ժամը 14:00-ին, ԱԺ լիագումար նիստերի դահլիճին կից սրա...
Ժնեւում կայացել է Միջխորհրդարանական միության 135-րդ վեհաժողովը
Նոյեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովում կայացել է Միջխորհրդարանական միության 135-րդ վեհաժողովի աշխատանքներին նվիրված մամուլի ասուլիս: Հոկտեմբերի 23-27-ը Ժնեւում տեղի ունեցած նիստերի մանրամասները լրագրողներին ներկայացրել է կառույցում մեր երկրի խորհրդարանի պատվիրակության անդամ Կարինե Աճեմյանը: Նշենք, որ վե...
Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպան Նաուաֆ ալ Էնեզին: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին Հայաստանի խորհրդարանում, շնորհավորել է նրան պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ դիվանագիտական առա...
Մամուլի ասուլիսի հրավեր
Նոյեմբերի 9-ին` ժամը 12:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանի եւ Հեղինե Բիշարյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն հոկտեմբերի 23-27-ը Ժնեւում տեղի ունեցած Միջխորհրդարանական միության 135-րդ վեհաժողովի աշխատանքների վերաբերյալ: ...
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 դահլիճում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» (կոդ Կ-996-02.05.2016, 12.10.2016-ՄԻ-010/0) եւ հարակից այլ օրենքների նախագծերի վերաբերյալ կազմակերպում է խորհրդարանական լսումնե...