Տպել
09.11.2016
Տեղի կունենա ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստը

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ լիագումար նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստը:

Նիստի ավարտից հետո՝ ժամը 14:00-ին, ԱԺ լիագումար նիստերի դահլիճին կից սրահում միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանը եւ Նիկոլայ Ռիժկովը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ:


09.11.2016
Հանդիպում խորհրդարանում
Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հանդիպել է «Դեպի երիտասարդների միասնություն» նախաձեռնության ներկայացուցիչների հետ: Ողջունելով երիտասարդներին՝ Վահե Էնֆիաջյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովն ավանդույթի համաձայն բաց եւ հրապարակային է իրականացնում իր աշխատանքը. դրա վառ վկայությունն են ԱԺ ն...

09.11.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 9-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի, Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Արտադպրոցական կրթության մասին», «Մեծահասակների կրթության մասին», ինչպես նաեւ Զարուհի Փոստա...

09.11.2016
Ժնեւում կայացել է Միջխորհրդարանական միության 135-րդ վեհաժողովը
Նոյեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովում կայացել է Միջխորհրդարանական միության 135-րդ վեհաժողովի աշխատանքներին նվիրված մամուլի ասուլիս: Հոկտեմբերի 23-27-ը Ժնեւում տեղի ունեցած նիստերի մանրամասները լրագրողներին ներկայացրել է կառույցում մեր երկրի խորհրդարանի պատվիրակության անդամ Կարինե Աճեմյանը: Նշենք, որ վե...

09.11.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպան Նաուաֆ ալ Էնեզին: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին Հայաստանի խորհրդարանում, շնորհավորել է նրան պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ դիվանագիտական առա...

09.11.2016
Մամուլի ասուլիսի հրավեր
Նոյեմբերի 9-ին` ժամը 12:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանի եւ Հեղինե Բիշարյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն հոկտեմբերի 23-27-ը Ժնեւում տեղի ունեցած Միջխորհրդարանական միության 135-րդ վեհաժողովի աշխատանքների վերաբերյալ: ...

09.11.2016
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ  մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 դահլիճում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» (կոդ Կ-996-02.05.2016, 12.10.2016-ՄԻ-010/0) եւ հարակից այլ օրենքների նախագծերի վերաբերյալ կազմակերպում է խորհրդարանական լսումնե...