ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է.
«Ռուբեն Հովսեփյանը հրաշալի զգում էր ժամանակն ու իրականությունը` ձգտելով դրանք առավել ճշմարտացի ու անմիջականորեն արտացոլել գրական ստեղծագործության միջոցով, իրեն հատուկ խորաթափանցությամբ: Ժամանակակից հայ գրականության ինքնատիպ դեմքերից մեկը լինելուց բացի նա նաեւ բարձրակարգ թարգմանիչ էր, ում շնորհիվ հայալեզու ընթերցողին հասու են դարձել համաշխարհային գրականության շատ գոհարներ: Նա նաեւ մի շարք հայտնի ֆիլմերի համար գրված սցենարների հեղինակ է:
Ռուբեն Հովսեփյանի թողած գրական ժառանգությունը մնայուն հիշողություն է, որը նրա լուսավոր մարդկային կերպարի հետ մշտապես ուղեկցելու է նրան ճանաչողներին»:
Ազգային ժողովի նախագահն իր ցավակցության եւ մխիթարանքի խոսքերն է հղել Ռուբեն Հովսեփյանի ընտանիքին, հարազատներին եւ նրա գրականությունը գնահատողներին:
Խորհրդարանն ավարտել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ օրենսդրական աշխատանքին անցնելը՝ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ոճրագործության զոհ դարձած քաղաքական գործիչների հիշատակը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնավորապես ասել է. «Հարգել...
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանն ընդունել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին եւ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշ...
Հարգանքի տուրք` 1999 թվականի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին
Տասնյոթ տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ոճրագործության զոհ դարձան ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, պատգամավոր Արմենակ Արմենակյանը, պատգամ...