Տպել
25.10.2016
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 47-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի հոկտեմբերի 24-27-ը Բուխարեստ (Ռումինիա) կգործուղվի ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արամ Մանուկյանը:


25.10.2016
Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Սամվել Պետրոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 25-ին ներկա է գտնվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Սամվել Պետրոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը, որը կայացել է «Դալան» ցուցասրահում: Նկարչի գործերը դիտելու էին եկել ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ նկարիչների միության անդամներ, արվեստագետն...

25.10.2016
Դռնփակ քննարկում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել դռնփակ քննարկում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի նոր մոտ...

25.10.2016
Ազգային ժողովի քառօրյա նիստում
Հոկտեմբերի 25-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, վավերացնելով համաձայնագրերը: Պատգամավորներն ԱԺ նախագահի առաջարկով ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստի ընթացքին հետե...

25.10.2016
Հերթական բաց դասն անցկացրել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը
ՀՀ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 25-ին խորհրդարան էին այցելել Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողներն ու դասախոսները: Ապագա լրագրողներին ընդունել եւ ավանդական բաց դասն անցկացրել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Մինչ բաց դասի մեկ...