Տպել
24.10.2016
ՀՀ Ազգային ժողովի աշխատակիցները Գերմանիայում մասնակցել են փորձի փոխանակման ծրագրի
1 / 2

Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության Կոնրադ-Ադենաուեր քաղաքական հիմնադրամի հրավերով եւ աջակցությամբ հոկտեմբերի 16-ից 21-ը փորձի փոխանակման եւ երկխոսության ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահների խորհրդականներն ու օգնականներն այցելել են Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Այցի ընթացքում մասնակիցները հանդիպումներ են ունեցել ԳԴՀ Բունդեսթագում, Դաշնային կանցլերի նստավայրում, ինչպես նաեւ այլ պետական հաստատություններում:

Դեռեւս հունիսին Գերմանիայի Կոնրադ Ադենաուեր քաղաքական հիմնադրամն ի դեմս «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելի՝ նախաձեռնել էր փորձի փոխանակման եւ ուսումնասիրության ծրագիր ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների համար` հաշվի առնելով, որ խորհրդարանական աշխատանքի մի մասն իրականացվում է աշխատակազմի փորձագետների, օգնականների եւ խորհրդականների միջոցով: Արդեն հոկտեմբերին ՀՀ ԱԺ աշխատակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու Գերմանիայի խորհրդարանում եւ կառավարությունում աշխատող գերմանացի գործընկերների հետ, տեղում հաղորդակից լինելու նրանց կողմից կատարվող աշխատանքներին, զրուցելու Բունդեսթագի պատգամավորների հետ եւ գտնվելու նրանց ընտրատարածքներում:

Փորձի փոխանակման ծրագրով Գերմանիայում գտնվող ՀՀ ԱԺ աշխատակիցներին հնարավորություն է ընձեռնվել ներկա գտնվելու եւ ծանոթանալու նաեւ Գերմանիայի քաղաքային համայնքների կառավարման աշխատանքներին: Այդ նպատակով մասնակիցներն այցելել են Պոտսդամ, Բյուրգել եւ Յենա քաղաքներ, հանդիպել քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Կազմակերպիչներն ու մասնակիցները գոհունակությամբ նշել են, որ նման նախաձեռնությունները նպաստում են խորհրդարանական աշխատանքի կազմակերպման արդյունավետությանը, լավ հնարավորություն են ընձեռում երիտասարդ մասնագետներին փորձի փոխանակման համար:


24.10.2016
ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու, հետաձգումների մասին, ինչպես նաեւ ԱԺ հոկտեմբերի 24-27-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, մի շարք օրենքների նախագծե...

24.10.2016
Հոբելյանական ցուցահանդես խորհրդարանում
Հոկտեմբերի 24-ին խորհրդարանի Կանաչ սրահում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, ԱԺ պատգամավորների, աշխատակազմի ներկայացուցիչների, արվեստագետների եւ լրագրողների մասնակցությամբ բացվել է Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր տնօրեն, պրոֆեսոր Սուսաննա Մկ...

24.10.2016
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել հայ կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ
ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Ներսես Հովհաննիսյան դերասանի, ռեժիսորի ու սցենարիստի մասնակցությամբ ֆիլմերն անցել են ժամանակի փորձությունն ու այլեւս չեն ճանաչում ժամանակի սահմանները: Դրանք, որպես պատմության ու մշակույթի անմոռանալի գեղարվեստական ու մարդկային էջեր, Ներսես Հովհաննիսյանի անժ...