Տպել
24.10.2016
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել հայ կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ
1 / 1

ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է.

«Ներսես Հովհաննիսյան դերասանի, ռեժիսորի ու սցենարիստի մասնակցությամբ ֆիլմերն անցել են ժամանակի փորձությունն ու այլեւս չեն ճանաչում ժամանակի սահմանները: Դրանք, որպես պատմության ու մշակույթի անմոռանալի գեղարվեստական ու մարդկային էջեր, Ներսես Հովհաննիսյանի անժխտելի վարպետության ու ստեղծագործական ինքնատիպ ձեռագրի շնորհիվ միավորում են հայկական ու հետխորհրդային կինոտարածքների բազմաթիվ արվեստասերների:

Նրա ստեղծած ֆիլմերը հասկանալի ու սրտամոտ են տարբեր սերունդների մարդկանց, ովքեր դրանց միջոցով անմիջականորեն են տեսնում, զգում ու նաեւ վայելում կյանքը, ստանում դրական ազդակներ ու յուրահատուկ էներգիա»:

Ազգային ժողովի նախագահն իր ցավակցության եւ մխիթարանքի խոսքերն է հղել Ներսես Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին եւ նրա արվեստի երկրպագուներին:


24.10.2016
ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու, հետաձգումների մասին, ինչպես նաեւ ԱԺ հոկտեմբերի 24-27-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, մի շարք օրենքների նախագծե...

24.10.2016
Հոբելյանական ցուցահանդես խորհրդարանում
Հոկտեմբերի 24-ին խորհրդարանի Կանաչ սրահում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, ԱԺ պատգամավորների, աշխատակազմի ներկայացուցիչների, արվեստագետների եւ լրագրողների մասնակցությամբ բացվել է Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր տնօրեն, պրոֆեսոր Սուսաննա Մկ...

24.10.2016
ՀՀ Ազգային ժողովի աշխատակիցները Գերմանիայում մասնակցել են փորձի փոխանակման ծրագրի
Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության Կոնրադ-Ադենաուեր քաղաքական հիմնադրամի հրավերով եւ աջակցությամբ հոկտեմբերի 16-ից 21-ը փորձի փոխանակման եւ երկխոսության ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահների խորհրդականներն ու օգնականներն այցելել են Գերման...