National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.10.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
21.10.2016
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ելույթը «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկման ժամանակ
1 / 1

«Հարգելի պատգամավորներ,

կառավարության հարգելի անդամներ,

թույլ տվեք նախ եւ առաջ շնորհավորել Հայաստանի Հանրապետության նոր կառավարությանը գործունեության ծրագրի ներկայացման առթիվ, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին եւ պատգամավորներին՝ շահագրգիռ քննարկման համար:

Մեր հանրապետությունը, տեւական ժամանակ կանգնած լինելով ամենատարբեր մարտահրավերների առաջ, շարունակական եւ նպատակային բարեփոխումների անհրաժեշտություն ունի` երկրի տնտեսության, հասարակական ու քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում: Այդ բարեփոխումները մենք սկսել ենք վաղուց, անցել ենք բավականին ծանր եւ դժվարին փուլեր եւ ներկայում էլ կանգնած ենք նոր որակի բարեփոխումների իրականացման շեմին: Ես համոզված եմ, որ բարեխիղճ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ, անկախ երկրում տեղի ունեցող քաղաքական մրցակցության տարատեսակ դրսեւորումներից, մենք ի զորու ենք հաղթահարելու այն բոլոր մարտահրավերները, որոնք ծառանում են մեր երկրի առջեւ:

Կառավարության գործունեության ծրագիրը, կարծում եմ, իրատեսական հիմքի վրա ստեղծված, հստակ գործողություններ ենթադրող եւ կոնկրետ արդյունքներ ակնկալող փաստաթուղթ է` կառուցված ներկայի հնարավորությունների եւ ապագայի պատկերացումների վրա: Առաջադրելով նոր մոտեցումներ ու գաղափարներ՝ այն հիմնվում է նաեւ արդեն իսկ իրագործվող կենսունակ գաղափարների ու բարեփոխումների շարունակականության ապահովման մարտավարության վրա, որոնք սկսվել են նախորդ կառավարությունների գործունեության տարիներին եւ պետք է ապահովեն դրանցով հետապնդվող խնդիրների լուծումը:

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի նոր կառավարությունն իր առաքելությունն ստանձնել է աշխարհաքաղաքական բարդ պայմաններում եւ խորհրդարանական կառավարման համակարգին անցման ամենապատասխանատու փուլում: Սա նշանակում է, որ նոր կառավարությունը պետք է օպերատիվորեն լուծի ոչ միայն երկրի կայուն զարգացման ընթացիկ եւ ռազմավարական, այլեւ այդ անցումային փուլում ի հայտ եկող առանձնահատուկ խնդիրները, ընդ որում քաղաքական բարեփոխումների տեսանկյունից շատ կարճ ժամանակահատվածում եւ կառավարման ոչ ստանդարտ մոտեցումներով: Այս առումով, կարծում եմ, առաջիկա մեկ-երկու տարիներին խորհրդարանին եւս շատ ինտենսիվ աշխատանք է սպասվում կառավարման նոր համակարգի օրենսդրական հիմքերի ձեւավորման տեսանկյունից:

Սա այն կարեւոր հանգամանքներից մեկն է, որն արտացոլված է նաեւ կառավարության ծրագրում` մի շարք ոլորտների կտրվածքով առանձնահատուկ ամրագրելով մի քանի ամսից մինչեւ մի քանի տարվա առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ եւ դրանց լուծմամբ ակնկալվող կոնկրետ արդյունքներ: Այն ենթադրում է նաեւ ավելի տքնաջան աշխատանք, ավելի մեծ անձնական ու միաժամանակ միասնական պատասխանատվություն գործադիր եւ օրենսդիր մարմինների համար:

Բարձր եմ գնահատում նաեւ ծրագրի հիմքում դրված կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված գաղափարախոսությունը, ինչը չափազանց կարեւոր է մեր հանրապետության ռեսուրսային սահմանափակ հնարավորությունների, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական առկա իրողություններով պայմանավորված արտաքին օժանդակության ծավալների նվազման տեսանկյունից: Համոզված եմ, որ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության մակարդակի բարձրացումը ոչ միայն կընդլայնի մեր երկրի ֆինանսական հնարավորությունները, այլեւ իրական նախադրյալներ կստեղծի բնակչության եւ իրավաբանական անձանց հարկային ու ֆինանսական «բեռի» զգալի թեթեւացման համար:

Հարգելի գործընկերներ,
 
ամփոփելով ելույթս՝ ցանկանում եմ մեկ անգամ եւս շնորհավորել կառավարությանը, կոչ եմ անում քվեարկության միջոցով հավանություն տալ ներկայացված ծրագրին՝ վստահ լինելով, որ կառավարությունը պարտքի ու պատասխանատվության բարձր զգացումով եւ մեր աջակցությամբ կկարողանա իրագործել այն»:


21.10.2016
Տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 24-27-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների ն...

21.10.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Հոկտեմբերի 21-ին նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգր...

21.10.2016
Հանդիպում Ազգային ժողովում
Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Կալիֆորնիայում գործող «Հետազոտություն, ուսումնասիրություն եւ պլանավորում Հայաստանի համար» ինստիտուտի ղեկավար Հակոբ Փանոսյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանն ու Կարինե Պողոսյանը: Նշենք, որ ինստիտու...

21.10.2016
ՀՀ Ազգային ժողովը հաստատել է ՀՀ կառավարության ծրագիրը
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 21-ին շարունակել է քննարկել «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը, որի վերաբերյալ ելույթներ են ունեցել ԱԺ պատգամավորները: Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ: Պատգամավոր Հակոբ Հակոբյանն անդրադարձել ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am