Տպել
20.10.2016
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը` քվեարկությամբ ընդունելով նաեւ «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը
1 / 1

Հոկտեմբերի 20-ին խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, վավերացնելով 2015 թվականի դեկտեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների եւ կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը:

Պատգամավորները 103 կողմ, 4 դեմ եւ 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը:

Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:


20.10.2016
ՀՀ ԱԺ արտահերթ նիստում սկսվել է քննարկվել «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն եւ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 20-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը: Խորհրդարանի ընդունած որոշման հա...