National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.10.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
19.10.2016
Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը
1 / 11

Հոկտեմբերի 19-ին խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրենսդրական փաթեթները եւ օրինագծերը, վավերացրել միջազգային պայմանագրերը: Պատգամավորները 104 կողմ, 4 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել են նաեւ «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը քննարկման է ներկայացրել 2015 թվականի դեկտեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների եւ կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը, որով հաստատվում է տնտեսական համագործակցությունը զարգացնելու եւ առեւտրային ու տնտեսական կապերն ընդլայնելու մտադրությունը, դեղամիջոցները դասվում են սոցիալական կարեւոր նշանակության արտադրանքի շարքում: Փաստաթղթի նպատակն է ԵԱՏՄ շրջանակում ձեւավորել դեղամիջոցների ընդհանուր շուկա, սահմանել անդամ պետությունների բնակչության առողջության ապահովումն անվտանգ, արդյունավետ եւ որակյալ դեղամիջոցների հասանելության միջոցով:

ԱԺ պատգամավորները հարցուպատասխանի ձեւաչափում անդրադարձել են մի շարք խնդիրների, որոնք վերաբերել են դեղամիջոցների պահպանման ժամկետներին, անդամ երկրներում առանց գրանցման դեղերի իրացմանը, դեղերի շուկայում գների իջեցման հավանականությանը, կեղծ դեղերի դեմ պայքարում վերահսկողության մեխանիզմների կիրառմանը եւ այլ հարցերի:

Համաձայնագրի, ինչպես նաեւ Հայաստանում դեղերի շուկայի, գների եւ դեղերի ցածր որակի եւ վերահսկողության հետ կապված խնդիրների վերաբերյալ իրենց դիտարկումներն ու մտահոգություններն են հայտնել պատգամավորներ Արամ Մանուկյանը, Սուքիաս Ավետիսյանը եւ Արտակ Զաքարյանը: Պատգամավորները դրական են գնահատել համաձայնագիրը եւ նշել, որ կողմ են քվեարկելու համաձայնագրի վավերացմանը:

Այնուհետեւ խորհրդարանը երրորդ ընթերցմամբ քննարկել է «Ֆինանսական համահարթեցման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը լրացվել է նոր հոդվածով, որը նախապես քննարկվել է առաջին ընթերցման ընթացակարգով:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են նաեւ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթները:

ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթի 26.1 հոդվածը ներկայացրել է առաջին ընթերցմամբ:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԸՕ-ի համահեղինակ Դավիթ Հարությունյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ ընտրակեղծիքի մասին ակնհայտ սուտ մատնության՝ դիսպոզիցիայի ձեւակերպման շուրջ քաղաքական ուժերը ձեռք են բերել համաձայնություն: Ըստ այդմ՝ դիտավորությամբ սուտ մատնության դեպքում քրեական պատասխանատվություն է նախատեսվում 2-5 տարի, իսկ անփութությամբ դրա տարածման դեպքում պատիժը կմեղմվի. այս դեպքում նախատեսվում է նվազագույն աշխատավարձի 200-800-ապատիկի չափով տուգանք կամ մինչեւ 2 տարի ազատազրկում:

Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ ԸՕ-ի վերաբերյալ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը ներկայացրել է 10 առաջարկ:

Քննարկված հարցերի քվեարկությունները տեղի կունենան հոկտեմբերի 20-ին` ժամը 11:00-ին:


19.10.2016
ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ հոկտեմբերի 20-ին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 20-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ունենալով «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը : ...

19.10.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետեր Պրիպուտենին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում Սլովակիայի գլխավոր պատվավոր հյուպատոս Գագիկ Մարտիրոսյանը: Հանդիպման ընթացքում զրուցակից...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am