Տպել
19.10.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետեր Պրիպուտենին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում Սլովակիայի գլխավոր պատվավոր հյուպատոս Գագիկ Մարտիրոսյանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները խոսել են Սլովակիայի խորհրդարանի նախագահի՝ Հայաստան առաջիկա այցի մասին՝ նշելով, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու երկրների խորհրդարանների միջեւ հետագա համագործակցությանը:

Կարեւորվել է այն հանգամանքը, որ ընտրություններից հետո Սլովակիայի խորհրդարանում արդեն ձեւավորվել է Հայաստանի հետ բարեկամական խումբ: Արտակ Զաքարյանը ողջունել է խմբի գործունեությունը եւ հույս հայտնել, որ Հայասատանի խորհրդարանական ընտրություններից հետո երկու երկրների բարեկամական խմբերը կակտիվացնեն համագործակցությունը բոլոր ուղղություններով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին. Արտակ Զաքարյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ համագործակցության ներկա փուլի բանակցությունների ընթացքը: Կարեւորվել է այն հանգամանքը, որ ներկայում ԵՄ խորհրդում նախագահում է Սլովակիան:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, եւս կարեւորել է Սլովակիայի խորհրդարանի ղեկավարի առաջիկա այցը Հայաստան:

Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների խորհրդարանականների համագործակցությունը ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ ԽՎ-ում, Միջխորհրդարանական միությունում եւ Եվրոպական խորհրդարանում:

Արտակ Զաքարյանը դեսպանի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական մի շարք խնդիրներ:


19.10.2016
Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը
Հոկտեմբերի 19-ին խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրենսդրական փաթեթները եւ օրինագծերը, վավերացրել միջազգային պայմանագրերը: Պատգամավորները 104 կողմ, 4 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել են նաեւ «ՀՀ ընտր...

19.10.2016
ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ հոկտեմբերի 20-ին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 20-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ունենալով «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը : ...