Տպել
17.10.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ հոկտեմբերի 17-ին գումարել է արտահերթ նիստ:

Պատգամավորները քննարկել են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, ԸՕ-ի համահեղինակ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ քաղաքական համաձայնությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել կրկին փոփոխություններ եւ լրացումներ կատարել Ընտրական օրենսգրքում:

Մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ կառավարության կողմից սահմանված կարգով անցկացված մրցույթի արդյունքում ընտրված մասնագիտացված կազմակերպությանը ԿԸՀ-ն թույլատրում է իրականացնել բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի եւ արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում եւ միաժամանակյա համացանցային հեռարձակում: Նախատեսվում է տեսանկարահանված նյութերն արխիվացնել, ինչն անելու է մասնագիտացված կազմակերպությունը:

Փաթեթով նախատեսվում է նաեւ, որ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները հրապարակվելու են օրենսգրքով սահմանված կարգով:

Փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվել է հոկտեմբերի 17-ին կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստի օրակարգի նախագծում:


17.10.2016
ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել
Հոկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն եւ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ ԱԺ կանոնակարգ օրենք...