Տպել
14.10.2016
Տեղի է ունեցել ԱԺ Երիտասարդական խորհրդարանի նիստը
1 / 4

Հոկտեմբերի 14-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստի աշխատանքը:

Նախքան օրակարգի հաստատումը տեղի է ունեցել ԵԽ նոր անդամների երդմնակալության արարողությունը:

Երիտասարդ խորհրդարանականները քննարկել են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է Արտաշես Խալաթյանը: Նախագծի կարեւորությունը հիմնավորվում է ՀՀ-ում փաստաբանական գործունեության զարգացման եւ այդ ճանապարհին առկա նորմատիվ-կառուցակարգային խոչընդոտների վերացման անհրաժեշտությամբ: Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է վստահորդների իրավաբանական սպասարկման արգելքին:

Քննարկվել է նաեւ Պարույր Խաչատրյանի հեղինակած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով կամ կողմերի միջեւ կնքված հաշտության համաձայնությամբ նախատեսված է դատական ակտի կատարման այլ ժամկետ, որը հաստատված է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով՝ կատարողական թերթը կարող է կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում:

Էդգար Հակոբյանն այնուհետեւ քննարկման է ներկայացրել «Բնակչության հոգեբանական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողի խոսքով՝ նախագծով ակնկալվում է ապահովել Հայաստանում հոգեբանական օգնության եւ սպասարկման բնականոն իրականացումը՝ պահպանելով գործընթացներում ներգրավված անձանց հոգեկան առողջությունը:

Քննարկվել է նաեւ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է փոքր եւ միջին ձեռնարկատիրության դերի բարձրացում, տնտեսության զարգացում, նոր աշխատատեղերի ստեղծում, հասարակության միջին խավի ձեւավորում եւ դրանով իսկ աղքատության հաղթահարում, ինչպես նաեւ երկրում սոցիալական համերաշխության եւ քաղաքական կայունության ապահովում:

Օրենքների նախագծերի քվեարկությունները տեղի կունենան Երիտասարդական խորհրդարանի հաջորդ նիստում:

Նիստն ավարտվել է պատգամավորների հայտարարություններով:



14.10.2016
ԱԺ նախագահը ներկա է գտնվել «Անկախություն» խորագրով ցուցահանդեսին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 14-ին այցելել է Ժամանակակից արվեստի թանգարան: ԱԺ նախագահը թանգարանի տնօրեն Նոնա Ավետիսյանի եւ «Շեդեվր» պատկերասրահի հիմնադիր Սարգիս Գրիգորյանի ուղեկցությամբ ծանոթացել է «Բարձր արվեստ» կերպարվեստ կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Անկախություն» խորագրով ...

14.10.2016
Մամուլի ասուլիս խորհրդարանում
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանը հոկտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է հոկտեմբերի 5-6-ը Թուրքիայում կայացած ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 47-րդ եւ իրավական ...

14.10.2016
ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկել է «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես...

14.10.2016
ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը հանդիպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչների հետ
Հոկտեմբերի 14-ին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հանդիպում ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ: Հանդիպմանը ներկա էին ինչպես հիմնադրամի ներկայացուցիչներ տարբեր երկրներից, այնպես էլ ՀՀ ԱԺ Երիտասարդական խորհրդարանի անդամներ: Տեղեկացնեն...

14.10.2016
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում: Ելույթը ներկայացվում է ստորեւ. «Հարգելի գործընկերներ, կարծում եմ, որ մենք ուղղակի պարտավոր ենք քննարկել մի խնդիր, որը վաղուց արդեն ժանտախտի պես քայքայում է մեր կառույցը: Վերջին գոնե երկու տարու...

14.10.2016
Հոկտեմբերի 17-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 17-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...