National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.10.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
13.10.2016
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստում՝ իրավիճակը Թուրքիայում հարցի քննարկման ժամանակ
1 / 1

«Հուլիսի 15-ին կրկին մարտահրավեր նետվեց թուրքական ժողովրդավարությանը: Պետական հեղաշրջման փորձն այս անգամ ձախողվեց: Արյունալի այդ գիշերվա մասին շատ է խոսվել: Ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների տապալումը հեղաշրջման միջոցով չարիք է ցանկացած ժողովրդավարության համար, եւ Թուրքիայի քաղաքացիները կարողացան վճռականորեն ապահովագրել ժողովրդավարության սերմերն իրենց երկրում:

Բայց այն, ինչ տեղի ունեցավ Թուրքիայում հաջորդիվ, ժողովրդավարական ուղուց նահանջի ցցուն արտահայություն է եւ անգամ կարող է բնորոշվել որպես «հակա-coup d’e՛tat»` լայնածավալ ձերբակալություններ, ապօրինի պատիժներ, կալանավորման ժամկետի անօրինական երակարաձգումներ, հազարավոր կասկածյալների, ներառյալ լրագրողների եւ մտավորականների նկատմամբ ընտրովի արդարադատության իրականացում, զանգվածային լրատվության միջոցների եւ քաղաքացիական հասարակության սասանում, ողջ երկրով մեկ՝ պետական բոլոր ատյաններում, վհուկների որսի իրականացում, արտակարգ դրության ռեժիմի երկարաձգում եւ այլն: Թուրքիայում մահապատժի վերականգնում պահանջող ձայներն իրենց հերթին լուրջ ազդակ են Ստրասբուրգի եւ Բրյուսելի համար:

Կարելի է անգամ փաստել, որ մեծ չէ տարբերությունն այն ամենի միջեւ, ինչ արեցին 1980 թ. պետական հեղաշրջման իրականացնողները եւ նրա, ինչ անում է Էրդողանը վերջերս: Թուրքիայից եկող լուրերն ինձ հիշեցնում են ստալինյան ժամանակաշրջանի սարսափն ու դաժանությունները. Խորհրդային միության անգամ հեռավոր գյուղերում ապրող միլիոնավոր քաղաքացիներ մեղադրվում էին, այսպես կոչված, «արեւմտյան իմպերիալիզմի» գործակալներ լինելու մեջ, արդյունքում՝ բանտարկվում կամ սպանվում էին: Այսօր նախագահ Էրդողանը փորձում է կրկնօրինակել Ստալինին՝ օգտագործելով «գյուլենական շարժումը» ատալինյան «արեւմտյան իմպերիալիզմի փոխարեն», մինչդեռ ոչ մեկը չի կարողանում հասկանալիորեն շարադրել, թե այդ ինչ է իրենից ներկայացնում այդ շարժումը եւ ինչպես էր հնարավոր, որ հարյուր հազարավոր քաղաքացիներ աննկատ անդամակցեին այդ շարժմանը մի երկրում, որտեղ գրեթե ամեն ինչ վերահսկվում է պետական մարմինների կողմից:

Ինչ էլ արտգործնախարար Չավուշօղլուն երեկ չասեր այստեղ, իրավիճակը Թուրքիայում՝ վարագույրներից այն կողմ, չափազանց պարզ է. Էրդողանը ձգտում է իր ձեռքերում կենտրոնացնել էլ ավելի մեծ իշխանություն՝ կերտելով մի աննախադեպ բռնակալական վարչակարգ, իսկ Սահմանադրության փոփոխության մասին հնչող ձայներն այդ մտադրության եւս մեկ ապացույց են: Ավելին, աճող ներգրավվածությունը Սիրիայում, Թուրքիայի ներսում ու նրա սահմաններից դուրս ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի հարցում նկատելի շահարկումը, Լոզանի պայմանագրի կասկածի տակ առնելը, ցանկության բացակայությունը ապաշրջափակման ենթարկել Հայաստանի հետ ապօրինաբար փակված սահմանը եւ միանշանակ աջակցությունը Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, նրա՝ աճող նեոօսմանյան ձգտումների խոսուն եւ ցցուն վկայություններ են, զուգահեռաբար, Թուրքիայում ապաստանած միլիոնավոր սիրիացի փասխստականներին վերածելով քաղաքական գերեվարվածների՝ շանտաժի ենթարկելու Եվրոպային:

Հարգելի գործընկերներ, Թուրքիայում ժողովրդավարության իրավիճակի քննարկումն այսօր նշանակում է վաղվա Եվրոպայում ու նրա հարեւանությամբ անվտանգության հարցերի քննարկում: Մենք քաղաքական մարմին ենք, եւ մեր որոշումները պետք է լինեն քաղաքական: Էլ ինչ պետք է անի Էրդողանը, որը մեզ մղի Թուրքիային վերադարձնել մոնիթորինգի տակ գտնվող երկրի իր նախկին կարգավիճակը:

Շնորհակալություն»:


13.10.2016
Քննարկում կրթության եւ գիտության ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցության վերաբերյալ
Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի նախաձեռնությամբ կայացել է կրթության եւ գիտության ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցության վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին, ԱԺ պատգամավորներ, կրթության եւ գի...

13.10.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահը ԵԽԽՎ-ին հորդորել է հրատապ կարգով վերականգնել Թուրքիայում մոնիթորինգի գործընթացը
Հոկտեմբերի 13-ին ԵԽԽՎ լիագումար նիստում «Իրավիճակը Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի լույսի ներքո» թեմայի քննարկման շրջանակում ՀՀ Ազգային ժողովի եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնել իր զեկույցը...

13.10.2016
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում
«Հարգելի գործընկերներ, ցեղասպանությունները, ինչին ականատես եղանք Հյուսիսային Իրաքում ԴԱԻՇԻ կողմից՝ ընդդեմ էթնիկ եզդիների, ռազմական եւ մարդկության դեմ գործած հանցագործությունները, ցավոք, այսօր էլ շարունակվում են: Ուստի Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության առավել ճկուն մեխանիզմների մշակու...

13.10.2016
Տեղեկատվություն
Հոկտեմբերի 14-ին` ժամը 11:00-ին, ԱԺ 334 սրահում ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը կամփոփի հոկտեմբերի 5-7-ը Թուրքիայում կայացած Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 48-րդ լիագումար նիստին հայկական պատվիրակության մասնակցության աշխատանքները: ...

13.10.2016
«Հայկական կողմն ակնկալում է ԵԽԽՎ նախագահի առավել անկողմնակալ, հավասարակշռված եւ անաչառ մոտեցումները»,-ասել է Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ նախագահին
Հոկտեմբերի 12-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի եւ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Վեհաժողովի աշխատանքներին առնչվող ընթացիկ հարցեր, քաղաքական ...

13.10.2016
Տեղեկատվություն
Հոկտեմբերի 13-ին` ժամը 15:00-ին, ԱԺ 334 սրահում ՀՀ ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի նախաձեռնությամբ տեղի կունենա քննարկում` կրթության եւ գիտության ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցության վերաբերյալ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am