National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.10.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
13.10.2016
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում
1 / 1

«Հարգելի գործընկերներ, ցեղասպանությունները, ինչին ականատես եղանք Հյուսիսային Իրաքում ԴԱԻՇԻ կողմից՝ ընդդեմ էթնիկ եզդիների, ռազմական եւ մարդկության դեմ գործած հանցագործությունները, ցավոք, այսօր էլ շարունակվում են: Ուստի Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության առավել ճկուն մեխանիզմների մշակումն իրապես կարեւոր խնդիր է: Այո, համաձայն եմ զեկուցողի հետ, որ մեր Վեհաժողովը պետք է հաստատի իր հանձնառությունը՝ պայքարելու անպատժելիության դեմ եւ աջակցելու Միջազգային քրեական դատարանին:

Հարգելի գործընկերներ, Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան ռազմական ագրեսիայի ընթացքում դաժանաբար խոշտանգվեցին, սպանվեցին, գլխատվեցին եւ անարգվեցին ոչ միայն զինվորներ, այլ նաեւ քաղաքացիական անձինք, երեխաներ, օգտագործվեց միջազգային կոնվենցիաներով արգելված ռազմական տեխնիկա: Բանական մարդու գիտակցության մեջ որեւէ կերպ չտեղավորվող խոշտանգումները, դիակների եւ ողջ մարդկանց գլխատումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ են, որոնք ենթադրում են հստակ պատասխանատվություն: Տեղի ունեցածն աներկբա ռազմական հանցագործություն է, որն ընդդատյա է Միջազգային քրեական դատարանի:

Հարգելի գործընկերներ, հասկանալի է, որ թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ թե՛ Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, անելու են հնարավորը՝ Ադրբեջանին ռազմական հանցագործ ճանաչելու համար: ԼՂՀ դատախազության կողմից ապրիլի առաջին օրերին արդեն հարուցվել է քրեական գործ, որով հաստատվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են 1994-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից ստորագրված հրադադարի համաձայնագիրը: Ապրիլյան պատերազմի առաջին օրերին ցամաքային զորքերի, օդուժի, հրթիռա-հրետանային միջոցների եւ զրահատեխնիկայի կիրառմամբ Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել ԼՂՀ-ի դեմ` խախտելով համաձայնագրի կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների կիրառմամբ, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտմամբ, հարձակման օբյեկտներ են դարձրել խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական բնակչությանը, դպրոցներ, շինություններ, ինչն առաջացրել է միջազգային իրավունքի պաշտպանության տակ գտնվող բազմաթիվ անձանց մահ, այդ թվում` երեխաների: Իհարկե, Ադրբեջանը դեռեւս չի վավերացրել Հռոմի ստատուտը, սակայն նույն ստատուտը նախատեսում է, որ այդ դատարանին կարող է դիմել նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, իսկ Միջազգային քրեական դատարանի դատախազն իրավասու է իր նախաձեռնությամբ հարուցելու քրեական գործ:

Հարգելի գործընկերներ, Ադրբեջանը պետք է ճանաչվի ռազմական հանցագործ եւ ձեզանից շատերը տեղյակ են ադրբեջանցի հրոսակների վայրագություններին: Ուրեմն՝ մի լռեք: Մի լռեք նաեւ դուք, հարգելի զեկուցող, որ հայտարարում եք, թե պետք է անողոք պայքար մղել անպատժելիության եւ ռազմական հանցագործությունների դեմ»:


13.10.2016
Քննարկում կրթության եւ գիտության ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցության վերաբերյալ
Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի նախաձեռնությամբ կայացել է կրթության եւ գիտության ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցության վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին, ԱԺ պատգամավորներ, կրթության եւ գի...

13.10.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահը ԵԽԽՎ-ին հորդորել է հրատապ կարգով վերականգնել Թուրքիայում մոնիթորինգի գործընթացը
Հոկտեմբերի 13-ին ԵԽԽՎ լիագումար նիստում «Իրավիճակը Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի լույսի ներքո» թեմայի քննարկման շրջանակում ՀՀ Ազգային ժողովի եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնել իր զեկույցը...

13.10.2016
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստում՝ իրավիճակը Թուրքիայում հարցի քննարկման ժամանակ
«Հուլիսի 15-ին կրկին մարտահրավեր նետվեց թուրքական ժողովրդավարությանը: Պետական հեղաշրջման փորձն այս անգամ ձախողվեց: Արյունալի այդ գիշերվա մասին շատ է խոսվել: Ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների տապալումը հեղաշրջման միջոցով չարիք է ցանկացած ժողովրդավարության համար, եւ Թուրքիայի քաղաքաց...

13.10.2016
Տեղեկատվություն
Հոկտեմբերի 14-ին` ժամը 11:00-ին, ԱԺ 334 սրահում ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը կամփոփի հոկտեմբերի 5-7-ը Թուրքիայում կայացած Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 48-րդ լիագումար նիստին հայկական պատվիրակության մասնակցության աշխատանքները: ...

13.10.2016
«Հայկական կողմն ակնկալում է ԵԽԽՎ նախագահի առավել անկողմնակալ, հավասարակշռված եւ անաչառ մոտեցումները»,-ասել է Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ նախագահին
Հոկտեմբերի 12-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի եւ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Վեհաժողովի աշխատանքներին առնչվող ընթացիկ հարցեր, քաղաքական ...

13.10.2016
Տեղեկատվություն
Հոկտեմբերի 13-ին` ժամը 15:00-ին, ԱԺ 334 սրահում ՀՀ ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի նախաձեռնությամբ տեղի կունենա քննարկում` կրթության եւ գիտության ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցության վերաբերյալ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am