National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.10.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
12.10.2016
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանի զեկույցները ԵԽԽՎ նիստում
1 / 1

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը:  

«Ապրիլին ես առաջարկել էի խորհրդարանական հետազոտություն անցկացնել այս թեմայով եւ հիմա լիահույս եմ, որ «Պանամայի փաստաթղթերի» հարցի քննարկումը բազմաթիվ քաղաքական գործիչների ետ կպահի հանցագործ փողերից եւ օֆշորային սկանդալներից:

Բանաձեւում նշված է, որ «խորհրդարանական վեհաժողովն անհանգստացած է, որ ժամանակակից հասարակության մեջ դեռեւս առկա են հարկային դաշտից խուսափելու դեպքեր, ինչպես նաեւ խիստ մտահոգված է, այս ամենում բացեիբաց ներգրավված են հայտնի ընկերություններ եւ հասարակական գործիչներ, ովքեր պետք է ծառայեին իբրեւ բարոյական վարքագծի օրինակներ: Վեհաժողովը համարում է, որ քաղաքականության մեջ եւ գործարար աշխարհում էթիկայի բարձր չափանիշի պահպանումը կարեւոր է տնտեսական, սոցիալական եւ ժողովրդավարական համակարգերի կայացման եւ աջակցության հարցում»:

Մի քանի ամիս առաջ աշխարհը ցնցված էր «Պանամայի փաստաթղթերի» հրապարակումից, որտեղ իր պատվավոր տեղն էր զբաղեցնում Ադրբեջանի նախագահն իր ընտանիքի հետ միասին՝ կինը, դուստրերը, քույրը եւ այլն:

Օֆշորային ընկերությունների այս միլիարդավոր դոլարները, որոնք պատկանում են կամ կառավարվում Ալիեւների կողմից, ինչպես նաեւ այն հսկայական գումարները, որոնք ծախսվում են զենքի եւ զինամթերքի ձեռքբերման վրա, կարող էին ծախսվել Ադրբեջանում իրական բարեփոխումների եւ իրական ժողովրդավարացման նպատակով:

Եվ մինչ նախագահական ընտանիքի կանայք իրենց գեղեցիկ կյանքն են վայելում, ստանալով միլիոնավոր դոլարների այնպիսի եկամուտ, որ նույնիսկ Ալիեւի ընտանիքի տասը սերունդն ունակ չի լինի ծախսելու, Ալիեւի ռեժիմը երկարաձգում է իր կառավարման դարաշրջանը՝ ընդունելով նոր Սահմանադրություն, որը հնարավորություն է տալիս Ալիեւի կլանին իշխանությունն իրենց ձեռքում պահել նաեւ առաջիկա երկար տարիների ընթացքում: Ի դեպ, այսպես կոչված Սահմանադրությունը խստագույն քննադատության է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից:

Պետք է ասեմ կրկին ու կրկին, այո, սիրելի գործընկերներ, Ադրբեջանը կրակի երկիր է, բայց ոչ կյանքի կրակի, այլ պատերազմի կրակի, սարսափի կրակի, հանցագործությունների կրակի:

Մենք վերջերս համոզվեցինք, որ կոռումպացված քաղաքական գործիչը լուրջ վտանգ է ոչ միայն օրենքի, այլեւ մարդու հիմնարար իրավունքներից մեկի՝ կյանքի իրավունքի համար: Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը լուրջ հետազոտական աշխատանք է կատարել եւ շատ երկրներում արվել են ադեկվատ քայլեր: Իհարկե, ցանկալի կլիներ, որ ադեկվատ քայլեր արվեին բոլոր երկրներում կամ գոնե ոչինչ չարվեր, այլ ոչ թե լիներ այն, ինչ եղավ Ադրբեջանում՝ Պանամյան սկանդալի գլխավոր հերոսին Սահմանադրության ուժով շնորհվեց նոր ուժ եւ իրավունքներ: Եվ ինչ դասեր պետք է մենք քաղենք սրանից հետո…:

Փաստաթղթում նշված է. «Վեհաժողովը հաստատում է քաղաքացիների վստահության վերականգնման անհրաժեշտությունը եվրոպական ժողովրդավարական համակարգի հանդեպ…»:

Հարգելի գործընկերներ, հետաքննող լրագրողները բավականին լուրջ աշխատանք են կատարել եւ այսօր մենք՝ որպես խորհրդարանական վեհաժողով, պետք է միավորենք մեր ուժն ու կամքը՝ կոռուպցիայի եւ ֆինանսական շահարկումների դեմ պայքարելու համար:

Մեզ անհրաժեշտ է միմիայն վստահություն. վստահություն ժողովրդավարության հանդեպ, վստահություն եվրոպական ընտանիքի իրական արժեքների հանդեպ, եւ վստահություն, որ կունենանք բավարար ուժ՝ մերժելու ցանկացած քաղաքական գործչի՝ անկախ նրա ով լինելուց, եթե նա կամ նրա ընտանիքը ներգրավված է որեւէ խնդրում, ինչը ստվեր է գցում եվրոպական ժողովրդավարական համակարգի վրա: ԵԽԽՎ-ն պետք է ունենա բավարար քաղաքական կամք այս ամենը կյանքի կոչելու համար:

Սա կլինի լավագույն դասը»:


Նաիրա Կարապետյանի հաջորդ զեկույցը.

«Զեկույցը վերաբերում է մի հարցի, որն առաջին հայացքից ոչ շատ կարեւոր է թվում, բայց իրականում մի ոլորտ է, որ միավորում է մարդկանց, ժողովուրդներին եւ հասարակությունների: Սպորտն իրոք համաշխարհային ճանաչում ունի: Եվ, միանշանակ, այն պետք է ազատ լինի եւ հեռու լինի քաղաքականությունից, անարդարությունից եւ անհավասարությունից, սրանց ցանկացած ձեւից: Սպորտը պետք է լինի հստակ եւ մաքուր: Եվ հիրավի, ցանկացած մարզիկի ամենացանկալի բարձրագույն նպատակն օլիմպիական խաղերում հաղթանակն է:

Այս տարին օլիմպիական տարի էր, եւ այստեղ գտնվող երկրներից շատերը պատիվ ունեցան մասնակցելու եւ հաղթելու այդ խաղերում: Իմ երկիրն էլ ունի ոսկե մեդալ, եւ ես ուզում եմ եւս մեկ անգամ շնորհավորել հունահռոմեական ոճում օլիմպիական չեմպիոն դարձած հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանին:

Բայց, ցավոք, սպորտում եւս, ինչպես մենք տեսնում ենք, շատ են նաեւ անարդարությունները, երբ մրցավարները դատելիս չեն հենվում խղճի եւ կանոնների վրա, այլ փորձում են ինչ-ինչ ծառայություններ մատուցել որոշ ազդեցիկ մարդկանց: Դրա վառ օրինակին մենք ականատես եղանք Ռիոյի խաղերի ժամանակ, երբ հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը զրկվեց ոսկե մեդալից եւ ստացավ արծաթե մեդալ միմիայն մրցավարի կողմնակալ եւ անարդար գնահատման պատճառով: Պարտադիր չէ լինել մասնագետ համոզվելու իմ ասածում, բավական է դիտել ներկաների զարմանքը եւ վերաբերմունքը, երբ հայտարարվեցին արդյունքները. բոլորը սուլում էին այսպես կոչված չեմպոնին եւ ծափահարում Միհրանին: Այս օրինակը միակը չէ. բռնցքամարտում մենք տեսանք նույնը՝ Նարեկ Աբգարյանը եւ Հովհաննես Բաչկովը եւս անարդար մրցավարների տուժողներ են:

Հարգելի գործընկերներ, ես կոչ եմ անում խորհրդարանական վեհաժողովին աչք չփակել այս ամենի վրա եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկել եւ ազդել միջազգային տարբեր սպորտային ֆեդերացիաների, հատկապես հունահռոմեական ֆեդերացիայի վրա, միասնական պայքար մղել եւ վերականգնել արդարությունը: Անարդարության ցանկացած դրսեւորում մթագնում է ոչ միայն օլիմպիական խաղերի համբավը, այլեւ կոտրում սպորտի բնույթը, մարզվելու, առաջ գնալու եւ հաղթելու հավատն ու հույսը:

Ժամանակակից օլիմպիական խաղերի հայր Պիեռ դե Կուբերտեն մի անգամ ասել է. «Օլիմպիական խաղերում կարեւորը հաղթանակը չէ, այլ մասնակցությունը. էականը կյանքում ոչ թե նվաճելն է, այլ պայքարելը»: Թույլ տվեք հավելել՝ եթե անարդարության հետեւանքով մեռնում է հույսը, որեւէ մեկն այլեւս չի հավատալու սպորտին:

Այնպես որ, հարգարժան գործընկերներ, եկե՛ք վերականգնենք հավատը»:


12.10.2016
Տեղի է ունեցել «Խորհրդարանական բյուջետային գրասենյակի դերը բյուջեի խորհրդարանական վերահսկողության շրջանակում» թեմայով քննարկում
Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակը ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /GIZ/ «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ կազմակերպել էր հանրային ֆինանսների կառավարմա...

12.10.2016
Քննարկում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
Հոկտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչների եւ Ժողովրդավարության համար Ուեսթմինսթեր հիմնադրամի մասնագետների մասնակցությամբ տեղի է ունեցել «Բյուջետային գրասենյակի...

12.10.2016
ՀՀ Ազգային ժողովը 2016 թ. երրորդ եռամսյակում ստացել է 568 նամակ
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ Ազգային ժողովի քարտուղարությունը հրապարակում է 2016 թ. երրորդ եռամսյակում ստացված նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը:Ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքացի...

12.10.2016
Գալուստ Սահակյանը ծննդյան հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին
Հայտնի ֆուտբոլիստին ու մարզչին շնորհավորելով ծննդյան 90-ամյակի առթիվ` ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձում մասնավորապես նշել է. «Այն ոչ միայն անձամբ Ձեր, այլեւ նախկին խորհրդային տարածքի եւ առանձնապես հայաստանցի ֆուտբոլասերների, ֆուտբոլիստների ու մարզիչների մի քանի սերունդների հոբե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am