Հայտնի ֆուտբոլիստին ու մարզչին շնորհավորելով ծննդյան 90-ամյակի առթիվ` ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձում մասնավորապես նշել է.
«Այն ոչ միայն անձամբ Ձեր, այլեւ նախկին խորհրդային տարածքի եւ առանձնապես հայաստանցի ֆուտբոլասերների, ֆուտբոլիստների ու մարզիչների մի քանի սերունդների հոբելյանն է:
Հայկական ֆուտբոլի ամենահիշարժան ժամանակահատվածը, որն այսօր էլ բոլորս հիշում ենք հպարտությամբ եւ որն այսօր համարում ենք ցանկալի երազանք, կապված է հենց Ձեր անվան ու կենսագրության հետ: Ձեր գլխավորությամբ ավելի քան 40 տարի առաջ Երեւանի «Արարատը» նվաճել է այնպիսի բարձունք, որն առայսօր անգերազանցելի է մեր ֆուտբոլի համար, իսկ Դուք՝ որպես ֆուտբոլի լեգենդ, մնում եք հայկական ֆուտբոլի պատմության առանցքը` նշանակալի ավանդ եւ ծանրակշիռ ձեռքբերումներ արձանագրելով այդ մարզաձեւի զարգացման գործում»:
Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, արեւշատություն եւ ամենայն բարիք:
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...