Տպել
11.10.2016
«Արդյոք սա է իրական ժողովրդավարությունը». Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է Ադրբեջանում անցկացված հանրաքվեի հարցը
1 / 1

«Հարգելի գործընկերներ, այստեղ՝ Եվրոպայի խորհրդում, մեր բոլորի գլխավոր նպատակը ժողովրդավարության լիակատար հաստատումն է: Ժողովրդավարությունն իրականացվում է բազմաթիվ ուղիներով եւ ունի արտահայտման բազմազան եղանակներ, սակայն առաջ գնալու միակ ճանապարհը դեպի ժողովրդավարություն քայլելն է:

Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից շատերն այս ժամանակահատվածում դեպի ժողովրդավարություն տանող տարատեսակ քայլեր են ձեռնարկել, սակայն ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ԵԽ անդամ Ադրբեջանի, այսպես կոչված, «սահմանադրական» հանրաքվեի վրա: Հենց սկզբից նշեմ, որ սա մեր երկու պետությունների խնդիրը չէ, այլ Եվրոպայի խորհրդի խնդիրն է: Եթե մեր մեջ կա մի պետություն, որը բացահայտորեն եւ հսկայական քայլերով ետ է գնում ժողովրդավարությունից, ինչ ենք անելու մենք այստեղ՝ ժողովրդավարության օրրանում:

Եվրոպայի խորհրդի սահմանադրական իրավունքի փորձագետը՝ Վենետիկի հանձնաժողովը, խիստ բացասական կարծիք է տվել եւ քննադատել Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունները:

Վենետիկի հանձնաժողովի հիմնական թիրախը սրա հետեւանքով առաջացող ուժերի հսկայական անհավասարակշռության առաջացումն է՝ երկրի նախագահին «աննախադեպ» լիազորություններով օժտելու միջոցով: Վտանգավոր են հիմնականում նախագահական մանդատի երկարաձգումը, նախագահի եւ պատգամավորների համար նախատեսված տարիքային ցենզի նվազեցումը, հատկապես նաեւ փոխնախագահների նշանակումը եւ կառավարումը բացառապես երկրի նախագահի կողմից: Վենետիկի հանձնաժողովն անհանգստացած է նաեւ մարդու իրավունքների հիմնահարցով:

Վենետիկի հանձնաժողովը քննադատում է այն փաստը, որ Սահմանադրության նախագծի հանրաքվեն անցկացվել է առանց Միլլի Մեջլիսի՝ խորհրդարանի հետ քննարկման եւ ներգրավման:

Հանձնաժողովը մտահոգված է նաեւ խոսքի ազատության եւ հավաքների անցկացման ազատության սահմանափակման հարցերով:

Կատարված փոփոխությունների համաձայն՝ խորհրդարանի դերը զգալիորեն թուլանում է՝ ազդելով դատական համակարգի անկախության վրա, քանի որ խորհրդարանի դերը դատավորների հաստատման հարցում խիստ նվազում է:

Վենետիկի հանձնաժողովն առանձնապես անհանգստություն է արտահայտում առաջարկվող ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ: Նախագահական լիազորությունների երկարաձգումը մինչ 7 տարի չի կարող որեւէ կերպ արդարացված լինել նախագահի՝ արդեն իսկ ունեցած ուժեղ դիրքի համատեքստում:

Պետք է նշել, որ փոփոխությունների իրականացման գործընթացում Ադրբեջանը չի համագործակցել Վենետիկի հանձնաժողովի հետ: Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Հանձնաժողովին հայց է ուղարկվել միայն 2016թ. սեպտեմբերի 6-ին, ԵԽԽՎ նախագահի նամակով, ԵԽԽՎ Բյուրոյի անունից:

Չնայած քննադատությանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 7 հոգուց բաղկացած դիտորդներ է ուղարկել «գնահատման առաքելությամբ»:

Հարգելի գործընկերներ, ինձ համար իսկապես հետաքրքիր է, թե ինչպես կարող էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր ներկայությամբ օրինականացնել այս հակաժողովրդավարական հանրաքվեն: Ինչպես կարող էին ԵԽԽՎ դիտորդները որեւէ կարծիք հայտնել ընտրությունների մասին՝ առանց հաշվի առնելու փաստաթղթի բովանդակությունը: Ինչ է նշանակում Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները պոստֆակտում քննարկելը:

Արդյոք սա է իրական ժողովրդավարությունը: Ես համոզված եմ, որ ոչ: Արդյոք սրանք են եվրոպական ընտանիքի արժեքները: Ես համոզված եմ, որ ոչ: Արդյոք այն կտանի մեզ դեպի ժողովրդավար եւ ազատ հասարակության կայացում: Ես համոզված եմ, որ ոչ:

Շնորհակալություն»:


11.10.2016
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանի զեկույցները ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում
«Հարգելի գործընկերներ, Եվրոպայի տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունն (ՏՀԶԿ) անցած տարիներին բավականին ծանրակշիռ գործունեություն է իրականացրել տարբեր երկրներում, այդ թվում եւ Հայաստանի Հանրապետությունում: Մասնավորապես, այն առավելապես վերաբերում է տնտեսական քաղաքականության իրական...

11.10.2016
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ շրջանակում անցկացված նիստի աշխատանքին
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հոկտեմբերի 6-7-ը Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն-Աթա քաղաքում մասնակցել են ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողով...

11.10.2016
ԵԽԽՎ լիագումար նիստն այսօր վարելու է ՀՀ ԱԺ փոխնահագահ Հերմինե Նաղդալյանը
Հոկտեմբերի 10-ին Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որի այսօրվա լիագումար նիստը վարելու է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Ի դեպ, սա առաջին անգամ է, որ հայկական պատվիրակության ղեկավ...

11.10.2016
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ նիստում
Հարգելի գործընկերներ, Ես կարծում եմ, որ մենք հրատապ կարգով ուղղակի պարտավոր ենք քննարկել Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Այդ հանրաքվեով Եվրոպայի խորհրդի անդամ երկիրը պաշտոնապես վերածվում է սուլթանատի եւ երկրի հիմնական օրենքով ամրագրվում է նախագահի ...

11.10.2016
Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ամփոփել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացը
Հոկտեմբերի 10-ին Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ընթացիկ հաշվետվության զեկույցի շրջանակում հանդես է եկել «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» թեմայով ամփոփիչ ելույթով: «Տիկնայք եւ ...