National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.10.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
08.10.2016
ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Թարգմանչաց տոնի առթիվ
1 / 1

ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Թարգմանչաց տոնի առթիվ, որում ասվում է.

«Դեռ հարյուրամյակներ առաջ ենք մենք թարգմանչական արվեստի գլուխգործոցներ ստեղծել եւ դրանցով միացրել լեզուներ, ժողովուրդներ ու աշխարհներ: Թարգմանչությունը մեզանում սկզբնավորվել է որպես մշակույթ` շնորհիվ այն բարձրակարգ թարգմանությունների, որոնք այսօր էլ կազմում են ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային գրականության գանձարանի անբաժանելի մասը: Որքան էլ ներկայում թարգմանչական գործը մասնագիտություն լինելուց զատ վերածվել է մի ամբողջ տնտեսության` խոսքից ու լեզվից բացի ներառելով նաեւ բազմաթիվ ժամանակակից տեխնոլոգիաներ, այդուհանդերձ, մեզանում ստեղծված թարգմանչական արժեքները շարունակում են հիմնաստեղծ ու ավանդույթ ձեւավորող դեր ունենալ:

Թարգմանչի աշխատանքը հսկայական պատասխանատվություն է ստեղծագործության, նրա հեղինակի, ընթերցողի եւ հենց իր առջեւ: Այդ ամենը խորապես գիտակցել են թե՛ Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթեւը, թե՛ նրանց աշակերտները: Այսօր, նշելով Թարգմանչաց տոնը, մենք հարգանքի տուրք ենք մատուցում թե՛ նրանց կատարած աշխատանքին ու ժառանգությանը, թե՛ այն պատասխանատվությանը, որով առաջնորդվել են նրանք եւ որը կարեւորագույն նշանակություն ունի նաեւ այսօրվա թարգմանչական գործում:

Համոզված եմ, որ գրի, գրականության ու խոսքի հանդեպ մեր ժողովրդի առանձնահատուկ վերաբերմունքը շարունակելու է մեր հոգեւոր հարստացման խթան հանդիսանալ` նպաստելով նաեւ թարգմանչական գործի զարգացման միջոցով մեր մշակույթն այլոց հասանելի դարձնելուն»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am