National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.10.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
07.10.2016
ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով պարգեւատրվել են ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների ուսուցիչներ
1 / 5

Հոկտեմբերի 7-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ պաշտպանության եւ ՀՀ կրթության ու գիտության նախարարությունների եւ ՀՀԿ կանանց խորհրդի կողմից Ուսուցչի տոնի կապակցությամբ կազմակերպվել էր միջոցառում, որի նպատակն էր պարգեւատրել ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից հերոսների ուսուցիչներին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի եւ Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի սաները:

Ողջունելով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մանկավարժներին ու շնորհավորելով նրանց մասնագիտական տոնի առթիվ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ հայ ուսուցիչն իր անձնուրաց աշխատանքով կարողացել է ոչ միայն կրթել գրագետ ու բանիմաց սերունդ, այլեւ ազգային եւ ռազմահայրենասիրական ոգով է դաստիարակել իր սաներին, սովորեցրել է սիրել եւ պաշտպանել հայրենիքը: Այդ համատեքստում տիկին Նաղդալյանը ցավով է հիշել ապրիլյան պատերազմի օրերին զոհված հերոսներին եւ հայեցի դաստիարակության ու կրթության հարցում առանձնակի կարեւորել նրանց ուսուցիչների ավանդը:

«Այսօր հպարտորեն կարող ենք ասել, որ հայոց դպրոցը, ինչպես եւ հայոց բանակը փառքով ու պատվով հանձնեց մեր բազմադարյա պատմության ամենակարեւոր քննությունը՝ ազգի համար նվիրյալ հերոսներ դաստիարակելու քննությունը: Սա է մեր դպրոցի, մեր ուսուցչի մեծագույն պատմական հաղթանակը»,-ընդգծել է Հերմինե Նաղդալյանը:

Ողջույնի եւ շնորհավորանքի խոսքերով հանդես են եկել ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը եւ ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը: Նրանք կարեւորել են աշակերտ-ուսուցիչ-բանակ ամուր կապը:

Միջոցառման ընթացքում Երեւանի, մարզերի եւ Արցախի բազմաթիվ մանկավարժներ պարգեւատրվել են ՀՀ ԱԺ նախագահի եւ ՀՀ վարչապետի հուշամեդալներով, ԿԳՆ ոսկե հուշամեդալով, ՊՆ հուշամեդալով, Մարշալ Բաղրամյան, Անդրանիկ Օզանյան, Դրաստամատ Կանայան մեդալներով եւ խրախուսական նվերներով: Պարգեւները հանձնել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը եւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Խորհրդանշական օրն ավարտվել է երաժշտական կատարումներով:


07.10.2016
Պարգեւատրում ՀՀ Ազգային ժողովում
Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահի օգնական Արթուր Թովմասյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովը Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կարգադրությամբ ԱՊՀ ՄԽՎ եւ նրա մարմինների գործունեությանն ակտիվ մասնակցության ո...

07.10.2016
Գալուստ Սահակյանը շնորհավորել է խորհրդարանի գրադարանավարներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 7-ին այցելել է Ազգային ժողովի գրադարան եւ Գրադարանավարի օրվա առթիվ շնորհավորել աշխատակիցներին: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել գրադարանավարներին նվիրված աշխատանքի համար եւ մաղթել առողջություն, բարեկեցություն ու բեղմնավոր աշխատանք...

07.10.2016
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առթիվ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Գրադարանավարի օրվա առթիվ: «Գրադարանային համակարգի հարգելի աշխատակիցներ, գրադարանային գործի հարգարժան մասնագետներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Գրադարանավարի օրվա առթիվ: Հանդես գալով որպես ընթերցողի խորհրդատու եւ հաճախ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am