Տպել
07.10.2016
Գալուստ Սահակյանը շնորհավորել է խորհրդարանի գրադարանավարներին
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 7-ին այցելել է Ազգային ժողովի գրադարան եւ Գրադարանավարի օրվա առթիվ շնորհավորել աշխատակիցներին:

Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել գրադարանավարներին նվիրված աշխատանքի համար եւ մաղթել առողջություն, բարեկեցություն ու բեղմնավոր աշխատանք իրենց պատասխանատու գործում: Ազգային ժողովի նախագահն իր խոսքում ցավով նշել է, որ գիրքն այսօր այնքան էլ պահանջարկ չի վայելում հասարակության կողմից: Նա հույս է հայտնել, որ ապագայում գիրքը յուրաքանչյուրի սեղանին կունենա իր հաստատուն տեղը:

Գրադարանավարները շնորհակալություն են հայտնել ԱԺ նախագահին` ընդգծված վերաբերմունքի եւ իրենց կատարած աշխատանքը գնահատելու համար:


07.10.2016
ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով պարգեւատրվել են ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների ուսուցիչներ
Հոկտեմբերի 7-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ պաշտպանության եւ ՀՀ կրթության ու գիտության նախարարությունների եւ ՀՀԿ կանանց խորհրդի կողմից Ուսուցչի տոնի կապակցությամբ կազմակերպվել էր միջոցառում, որի նպատակն էր պարգեւատրել ապրիլյան ...

07.10.2016
Պարգեւատրում ՀՀ Ազգային ժողովում
Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահի օգնական Արթուր Թովմասյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովը Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կարգադրությամբ ԱՊՀ ՄԽՎ եւ նրա մարմինների գործունեությանն ակտիվ մասնակցության ո...

07.10.2016
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առթիվ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Գրադարանավարի օրվա առթիվ: «Գրադարանային համակարգի հարգելի աշխատակիցներ, գրադարանային գործի հարգարժան մասնագետներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Գրադարանավարի օրվա առթիվ: Հանդես գալով որպես ընթերցողի խորհրդատու եւ հաճախ ...