ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային:
Ողջունելով հյուրին՝ Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է նրան դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք Հայաստանում: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ եւ հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունը եւ նշել, որ այն գնալով զարգանում է, ինչը պայմանավորված է նաեւ երկու ժողովուրդների ճակատագրերի նմանությամբ եւ ընդհանրություններով, նրանց դավանած արժեհամակարգով: Էդուարդ Շարմազանովը նշանակալի տեղ է հատկացրել միջխորհրդարանական համագործակցությանը եւ տեղեկացրել, որ Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարաններում գործում են բարեկամական խմբեր, որոնք ակտիվ համագործակցում են, ակտիվ են նաեւ տարբեր միջազգային հարթակներում գործակցությունը եւ փոխայցերը:
Էդուարդ Շարմազանովը երախտագիտություն է հայտնել Հունաստանի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման համար, ինչպես նաեւ տեղեկացրել, որ թե Հայաստանի, թե Լեռնային Ղարաբաղի խորհրդարանները միաձայն ընդունել են Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններ:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան պատերազմին եւ կարեւորել հայ ժողովրդի համար այդ ծանր օրերին հույն պատգամավորների այցերը ՀՀ եւ Արցախ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան նշել է, որ մեծ սիրով է ստանձնել Հայաստանի Հանրապետությունում դեսպան լինելու առաջարկը: Նա նույնպես կարեւորել է միջխորհրդարանական ակտիվ համագործակցությունը եւ նշել, որ ցանկալի է համագործակցել նաեւ այն ոլորտներում, որոնք դեռեւս բաց են մնում: Տիկին դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված հայտարարության համար եւ առաջարկել համագործակցության զարգացման մի շարք ուղղություններ: ԱԺ փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել դրանց իրականացմանը:
Հանդիպմանն անդրադարձել է եղել Հայաստանում հունական համայնքի խնդիրներին, հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Ընտրվել են Երիտասարդական խորհրդարանի հանձնաժողովների նախագահները
Հոկտեմբերի 5-ին տեղի են ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի հանձնաժողովների նիստերը, որոնց արդյունքում առողջապահության, մայրության, եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Խաչատուր Մարգ...
ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 5-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն Ուսուցչի տոնի առթիվ շնորհավորել է ուսուցիչներին, այդ թվում նաեւ մասնագիտությամբ մանկավարժ պատգամավորներին՝ մաղթելով նրանց առողջություն եւ ամենայն բարիք: Պատգամավորներն այնուհետեւ ողջու...
Հանդիպում Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը հոկտեմբերի 5-ին հանդիպել է արեւային էներգիայի խնդիրներով զբաղվող գիտնականների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են արեւային էներգիայի բնագավառում Հայաստանում համապատասխան ծրագրերի իրականացման հնարավորությունները: Գիտնականների կարծիքով` Հայաստանն ունի բավականին հարուս...
Դռնփակ քննարկում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել է դռնփակ քննարկում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի հետ՝ «Ռազմարդյունաբերական...
Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը
Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողով էին այցելել Երեւանի Հյուսիսային համալսարանի ուսանողներն ու դասախոսները: Բաց դասը վարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը խոսել է օրենսդիր մարմնի աշխատանքներից՝ տեղեկացնելով, որ 2017 թվականին տեղի ու...
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ հոկտեմբերի 5-ին գումարել է արտահերթ նիստ: Պատգամավորները քննարկել են 2014 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Տեղեկատվական ոլորտում հանցավոր գործունեությանը հակազդման հարցերով Հավաքական անվտանգության մաս...
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
«Սիրելի ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ: Ձեր գործունեությունը վճռորոշ դեր եւ ռազմավարական նշանակություն ունի մարդու, ժողովրդի, պետության կյանքում, որովհետեւ կրթությունն ու դաստիարակությունը որպես գործընթացներ անհնար է պատկերացնել առանց ձեր մասնակցության, որովհ...