Տպել
04.10.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահին
1 / 4

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահի տեղակալ Յոհաննես Զինգհամմերի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրանց Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ:

Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է երկկողմ քայլերի ձեռնարկումը միջխորհրդարանական համագործակցությունն ու շփումներն առավել ակտիվացնելու համար:

Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով Բունդեսթագի պատգամավորների այցերն Արցախ, համոզմունք է հայտնել, որ դրանք դրական ազդեցություն կունենան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում լուծելու հարցում: Այս համատեքստում նա կարեւորել է Գերմանիայի ջանքերը, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության խթանմանը:

Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Հայաստանում ընթացող ժողովրդավարական եւ տնտեսական ոլորտներում բարեփոխումների համար Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական ու տեխնիկական աջակցությունը:

ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել Բունդեսթագին 2016 թ. հունիսի 2-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի ընդունման համար:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահի տեղակալ Յոհաննես Զինգհամմերը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես կարեւորել է Հայաստանի հետ խորհրդարանական կապերի ամրապնդումը եւ միջխորհրդարանական փոխգործակցության զարգացումը: Յոհաննես Զինգհամմերը հատկանշական է համարել իրենց այցը Հայաստան Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի ընդունումից հետո: Այս համատեքստում նա կարեւորել է անցյալի պատմական իրողություններին պատշաճ անվանում եւ գնահատական տալը: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ գերմանացի խորհրդարանականը նշել է, որ համընդհանուր արժեքների վրա հիմնված քաղաքականությամբ եւ համատեղ ուժերով հնարավոր է ձեռնարկել միջոցներ՝ տարածաշրջանում խաղաղության պահպանման համար:

Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի խորհրդարանում Բյուջետային գրասենյակի եւ Գերմանիայի Միջազգային Համագործակցության ընկերության արդյունավետ աշխատանքը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել համատեղ իրականացվելիք մի շարք ծրագրերի, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի:


04.10.2016
Ազգային ժողովի քառօրյա նիստում
Հոկտեմբերի 4-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: Պատգամավորներն ԱԺ նախագահի առաջարկով ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստի ընթացքին հետեւող Երեւանի թիվ 108 միջնակարգ ...

04.10.2016
Բաց դասն անցկացրել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը
Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողով էին այցելել Երեւանի համար 108 միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները: Բաց դասն անցկացրել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ողջունելով ներկաներին? ԱԺ նախագահը նշել է, որ խորհրդարանն այն վայրն է, որտեղ քաղաքական ուժերը, միմյան...

04.10.2016
Գալուստ Սահակյանը շնորհավորել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանին՝ ծննդյան օրվա առթիվ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.«Մտավորականի ու քաղաքացու Ձեր` իրադարձություններով հարուստ կյանքն անխզելիորեն կապված է հայրենիքի ու ժողովրդի կենսագրությանը: Թե գրական ու լրատվական դաշտում, որտեղ այսօր էլ գտնվում եք գնահատելի բարձրության վրա, եւ թե հ...