National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.10.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
03.10.2016
Մեկնարկել են ՀՀ ԱԺ հերթական քառօրյա նիստերը
1 / 12

Հոկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովը սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստին հետեւող Կալիֆորնիայի ՀՀ պատվավոր հյուպատոսարանի եւ Ֆրեզնոյի հայ համայնքի նախաձեռնությամբ հայ ժողովրդին անվճար բուժօգնություն ցուցաբերելու առաքելությամբ Հայաստան ժամանած ամերիկահայ եւ այլազգի բժիշկներին:

Այնուհետեւ խորհրդարանը հաստատել է նստաշրջանի, ապա նաեւ՝ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը:

Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են նախորդ քառօրյա նիստում քննարկված «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2015 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը եւ վավերացրել 2016 թվականի փետրվարի 3-ին Մակաոյում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Չինաստանի Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի միջեւ մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին» համաձայնագիրը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, իսկ երրորդ ընթերցմամբ՝ «ՀՀ հարկային օրենսգիրք» նախագիծը:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագծով Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողները նույնպես կընդգրկվեն հանրային պաշտպանի գրասենյակի կողմից անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց շարքում:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն է ներկայացրել հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:

ՀՀ տարածքայինն կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով ուղղիչ հիմնարկում պահվող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալն իրավունք ունի պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմին «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում ապաստանի խնդրանք, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմի կողմից ենթակա է փոխանցման միգրացիայի հարցերով ՀՀ կառավարության լիազորած մարմնին:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն է ներկայացրել հանձնաժողովի անդամ Հայկ Գրիգորյանը:

«Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության աճի հետ անհրաժեշտություն է առաջացել կարգավորել փաստաթղթի այդ տեսակի պահպանման, արխիվացման եւ օգտագործման սկզբունքները: Ըստ նրա՝ առաջնային խնդիր է դեռեւս թղթե կրիչով փաստաթղթերի անվտանգ պահպանության հարցը:

Վաչե Տերտերյանը նշել է, որ օրենսդրությամբ պետական մարմիններում փաստաթղթերը ժամանակավոր պահպանելը մինչեւ մշտական պահպանության հանձնելը 10 տարի է, որը մեծ ժամանակամիջոց է եւ որի ընթացքում որոշ փաստաթղթեր անհետանում են, ուստի անհրաժեշտ է պակասեցնել ժամանակավոր պահպանման ժամկետը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է սահմանել նաեւ դատական գործերի ժամանակավոր պահպանության ժամկետը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ստեղծվող էլեկտրոնային փաստաթղթերի արխիվացման եւ հետագա պահպանության ու օգտագործման ապահովումը, քաղաքացիներին արխիվային ծառայությունների մատուցման էլեկտրոնային համակարգի ներդրումը:

Վաչե Տերտերյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են արխիվային գործի կազմակերպմանը, արխիվների պահպանմանը, համակարգում էլեկտրոնային տեխնոլոգիաների ներդրմանը, պահպանվող փաստաթղթերի հասանելիությանը, փաստաթղթերի պատճենների սակագներին, արխիվացվող նյութերի ոլորտներին եւ այլն:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վահրամ Մկրտչյանը:

Փաթեթի վերաբերյալ ելույթ են ունեցել պատգամավորները: Միքայել Մելքումյանն իր ելույթում բարձրացրել է տարբեր ոլորտներում առկա արխիվների հասանելիության եւ պահպանության հարցերը, կարեւորել արխիվային ծառայության հասանելիությունն ու մատչելիությունը քաղաքացիների եւ գիտնականների համար: Նա դրական է արտահայտվել ներկայացված փաթեթի վերաբերյալ: Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվել է արխիվների պահպանության հարցով, հետաքրքրվել արդեն թվայնացված փաստաթղթերով: Պարոն Էնֆիաջյանը հետաքրքրվել է, թե արդյոք Վրաստանում եւ Թուրքիայում իրականացվել է արխիվացման նման գործընթաց: Պատգամավորին հետաքրքրել է մասնավորապես այդ երկրների ծխամատյանների պահպանությունը: Թեւան Պողոսյանը եւս կարեւորել է փաթեթը եւ ներկայացրել իր դիտողությունները: Պատգամավորը հետաքրքրվել է պահպանվող արխիվների անվտանգությամբ եւ այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներով:

Եզրափակիչ ելույթում Վաչե Տերտերյանն անդրադարձել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Այնուհետեւ առաջին ընթերցմամբ խորհրդարանը քննարկել է «Փախստականների եւ ապաստանի մասին»ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» նախագիծը, որը նպատակ ունի կանխել այն անձանց Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալը, ովքեր կարող են ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնել: Նախագծով առաջարկվում է ապաստան հայցողի Հայաստանի Հանրապետության համար հնարավոր վտանգ ներկայացնելու վերաբերյալ ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի տված եզրակացությունը որպես ապաստանի տրամադրումը մերժելու պարտադիր հիմք նախատեսել: Բացի այդ առաջարկվում է նաեւ, որպեսզի միգրացիայի հարցերով լիազոր մարմինն ապաստան հայցողի` ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու եզրակացություն ստանալու համար դիմի ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնին բոլոր դեպքերում, այլ ոչ թե ըստ անհրաժեշտության` հնարավոր բացթողումները կանխելու համար: Նախագծի ընդունմամբ ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց Հայաստանի Հանրապետությունում ապաստան չի տրամադրվի:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Վահրամ Մկրտչյանը:

Վաչե Տերտերյանն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ դրան կից օրենսդրական փաթեթը: Ներկայացված նախագծով մի շարք իրավական ակտերում «քաղաքային համայնք» եւ «գյուղական համայնք» հասկացությունները փոխարինվում են «համայնք» հասկացությամբ, ինչը կապահովի «համայնք» հասկացության միատեսակ կիրարկումը:

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ նշելով, որ փոփոխությունը համայնքների համաչափ զարգացման համատեքստում է կատարվում եւ օրենսդրական համապատասխանեցման նպատակ ունի:

Առաջին ընթերցման ընթացակարգով է քննարկվել նաեւ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նախատեսվում է ծառայություններ մատուցել մեկ պատուհանի սկզբունքով եւ ներդնել էլեկտրոնային նոտարի համակարգ, ինչը հնարավորություն կտա նոտարի կողմից գործողությունների` առավելապես նոտարի էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված էլեկտրոնային փաստաթղթերի միջոցով կատարմանը եւ կբացառի թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը, նաեւ կբարձրացնի գործարքների անվտանգությունը եւ կապահովի սպասարկման բարձր որակը: Նախաձեռնությամբ առաջարկվում է ներդնել նաեւ լիազորագրերի էլեկտրոնային շտեմարան: Նախատեսվում է նաեւ պաշտպանված տիրույթում ներդնել կտակների էլեկտրոնային շտեմարանի եւ ժառանգական գործերի վարման բաժին, որը հնարավորություն կտա ապահովելու ժառանգության գործընթացի անվտանգությունը: Պարզեցվում եւ ավտոմատացվում են ժառանգության հետ կապված գործընթացները. համակարգը պետք է համակցվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տվյալների բազայի հետ, որպեսզի անձի մահանալու եւ համապատասխան ժառանգության գործի բացման դեպքում հնարավոր լինի հստակ իմանալ կտակի առկայության մասին: Նախատեսվում է կարգավորել նոտարի պատասխանատվությանն առնչվող հարցերը: Նոտարի նյութական պատասխանատվությունը սահմանափակված է միայն նրա կողմից դիտավորյալ հասցված վնասի փոխհատուցմամբ, իսկ նախագծով կնախատեսվի գույքային պատասխանատվություն նաեւ անզգուշությամբ պատճառված վնասի դեպքում:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը: Նա կարեւորել է առաջարկվող փոփոխությունները, մասնավորապես առանձնացրել մեկ պատուհանի սկզբունքով ծառայությունների մատուցումը եւ էլեկտրոնային նոտարի համակարգի ներդրումը, որը, ըստ տիկին Վարդանյանի, քաղաքացիների համար էականորեն հեշտացնելու է նոտարական գրասենյակից օգտվելը:

Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի հոկտեմբերի 4-ի նիստում:


03.10.2016
Կայացել է Վիրավորված զինծառայողներին եւ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին ՀՀ ԱԺ-ի կողմից աջակցության հիմնադրամի Խորհրդի նիստը
Սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել Վիրավորված զինծառայողներին եւ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին ՀՀ Ազգային ժողովի կողմից աջակցության բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել են խորհրդի 6 անդամները` ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավա...

03.10.2016
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող, Երեւանի քաղաքա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am