Սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել Վիրավորված զինծառայողներին եւ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին ՀՀ Ազգային ժողովի կողմից աջակցության բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել են խորհրդի 6 անդամները` ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Միքայել Մանուկյանը եւ Թեւան Պողոսյանը:
Օրակարգում ընդգրկված են եղել Հոգաբարձուների խորհրդի նախագահի եւ քարտուղարի ընտրության հարցերը: Քվեարկության արդունքում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Գալուստ Սահակյանը, իսկ քարտուղար` Հրայր Թովմասյանը:
Հիմնադրամի բյուջեի հավաքագրումը մեկնարկելու է 2016 թվականի նոյեմբերի 1-ից:
Մեկնարկել են ՀՀ ԱԺ հերթական քառօրյա նիստերը
Հոկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովը սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստին հետեւող Կալիֆորնիայի ՀՀ պատվավոր հյուպատոսարանի եւ Ֆրեզնոյի հայ համայնքի նախաձեռնությամբ հա...
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող, Երեւանի քաղաքա...