Տպել
30.09.2016
Տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
1 / 3

Սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 3-6-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:

ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 6 հարց, 4 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 135 հարց, 36 միջազգային պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 3-6-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի նիստում:


30.09.2016
«Դուք հանդիսանում եք կենդանի կամուրջ Հայաստանի եւ Ուրուգվայի բարեկամ ժողովուրդների միջեւ». Էդուարդ Շարմազանովը՝ Ռոբերտո Մարկարյանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 30-ին ընդունել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանին տիկնոջ՝ Աննա Մարիա Ֆերարիի հետ: Ողջունելով հյուրերին նախնիների հողում՝ Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ է խոսել հայ-ուրուգվայական զարգացող կապերի մասին եւ նշ...

30.09.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում նա իր գործունեությամբ կնպաս...

30.09.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Սեպտեմբերի 30-ին նիստեր են գումարել ԱԺ երկու մշտական հանձնաժողովներ: ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկ...