Տպել
30.09.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանին
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում նա իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կապերի առավել խորացմանն ու ամրապնդմանը:

Գալուստ Սահակյանն իր խոսքում փաստել է, որ վերջին տարիներին բավականին աշխուժացել են հայ-վրացական խորհրդարանական կապերն ու փոխայցերը:

ԱԺ նախագահը, բարձր գնահատելով հայ-վրացական հարաբերությունների ներկա մակարդակը, նշել է, որ դեռեւս կան լայն հնարավորություններ եւ չօգտագործված մեծ ներուժ` զարգացնելու առեւտրատնտեսական հարաբերությունները, ընդլայնելու փոխգործակցությունը մի շարք ոլորտներում:

Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, գոհունակությամբ փաստել է հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը: Դեսպանը, արժեւորելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները, նշել է, որ հայկական էթնոսը մեծ դեր է ունեցել Վրաստանի պետականության զարգացման գործում: Նա պատրաստակամություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում նշանակալի ներդրում ունենալ երկու երկրների միջեւ կապերի առավել խորացման ու ամրապնդման հարցում:

Խոսելով հայ եւ վրացի ժողովուրդների պատմական առնչությունների մասին՝ զրուցակիցներն ընդգծել են, որ երկու ժողովուրդների բարեկամությունն ամուր հիմք է միջպետական հարաբերությունների զարգացման համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:


30.09.2016
Տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 3-6-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախ...

30.09.2016
«Դուք հանդիսանում եք կենդանի կամուրջ Հայաստանի եւ Ուրուգվայի բարեկամ ժողովուրդների միջեւ». Էդուարդ Շարմազանովը՝ Ռոբերտո Մարկարյանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 30-ին ընդունել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանին տիկնոջ՝ Աննա Մարիա Ֆերարիի հետ: Ողջունելով հյուրերին նախնիների հողում՝ Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ է խոսել հայ-ուրուգվայական զարգացող կապերի մասին եւ նշ...

30.09.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Սեպտեմբերի 30-ին նիստեր են գումարել ԱԺ երկու մշտական հանձնաժողովներ: ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկ...