National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.9.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
29.09.2016
«Խորհրդարանի դերը բյուջեի շրջափուլում» թեմայով քննարկում
1 / 4

ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակը ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /GIZ/ «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ սեպտեմբերի 29-ին կազմակերպել էր հանրային ֆինանսների կառավարման ոլորտի վերաբերյալ քննարկում՝ «Խորհրդարանի դերը բյուջեի շրջափուլում» թեմայով:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԱԺ բյուջետային գրասենյակի եւ ԱԺ մշտական հանձնաժողովների փորձագետներ, ՀՀ Վերահսկիչ պալատի, միջազգային ու հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Միջոցառման նպատակն էր պարզել, թե ՀՀ նոր Սահմանադրությամբ պայմանավորված ինչպիսի փոփոխություններ պետք է իրականացվեն բյուջետային ոլորտում, որպեսզի խորհրդարանն ստանա իրեն վերապահված լիազորությունները:

Ողջույնի խոսքով ելույթ են ունեցել ԳՄՀԸ Հայաստանի գրասենյակի տնօրեն, հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում տարածաշրջանային ծրագրի ղեկավար Աննե Քեմփան, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը եւ հանրային ֆինանսների կառավարման ոլորտի միջազգային փորձագետ, Գերմանիայի ֆինանսների դաշնային նախարարի նախկին տեղակալ Գերդ Էլերսը: Նրանք մասնավորապես խոսել են բյուջետային շրջափուլում խորհրդարանի դերի մասին: Այս համատեքստում գերմանական կողմը ներկայացրել է Գերմանիայի տարբեր երկրամասերի առաջավոր փորձը եւ այն մոտեցումները, որոնք հայկական կողմը ցանկանում է կիրառել Հայաստանի խորհրդարանում: Գագիկ Մինասյանն անհրաժեշտ է համարել հզորացնել բյուջետային գրասենյակի դերակատարումը բյուջետային գործընթացում: Կարեւորելով բյուջետային միջոցների ավելի արդյունավետ օգտագործումը՝ պարոն Մինասյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է ունենալ հանրային հաշիվների ենթահանձնաժողով, որի հիմնական գործառույթը պետք է լինի հանրային ֆինանսների անարդյունավետ օգտագործման հնարավորությունների նվազեցումը:

Հանրային ֆինանսների կառավարման ոլորտի միջազգային փորձագետ Գերդ Էլերսը նշել է, որ Գերմանիայի խորհրդարանը շատ մեծ լիազորություններ ունի բյուջետային գործընթացում: Նա ընդգծել է, որ, ըստ վերլուծությունների, Բունդեսթագն այն խորհրդարաններից է, որը մեծ չափով է մասնակցում բյուջեի ձեւավորման գործընթացին: Փորձագետը տեղեկացրել է, որ խորհրդարանի հանձնաժողովները երկու ամսվա ընթացքում ակտիվորեն քննարկում են բյուջեի նախագիծը, իսկ բյուջետային հանձնաժողովն էլ առաջարկներ է ներկայացնում փոփոխությունների վերաբերյալ եւ այդ տեսքով նախագիծը ներկայացնում է լիագումար նիստում: Պարոն Էլերսն անդրադարձել է նաեւ հաշիվներ ստուգող ենթահանձնաժողովի գործունեությանը, որը բյուջետային հանձնաժողովի ենթահանձնաժողովն է եւ քննարկում է Վերահսկիչ պալատի հաշվետվությունները: Փորձագետը կարեւորել է պատգամավորների կողմից ոչ միայն օրինագծերի վերաբերյալ տեսակետների ներկայացումը, այլ նաեւ անհրաժեշտ է համարել հետեւողական լինել դրանք ընդունելուց հետո:

Ելույթ ունեցողները պատասխանել են նաեւ մասնակիցների հարցերին:





29.09.2016
Պարգեւատրում խորհրդարանում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 29-ին Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ հայրենիք-սփյուռք կապերի զարգացմանը նպաստելու համար ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով պարգեւատրել է ամերիկահայ բարերար Ռիտա Պալյանին:Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով Ռիտա Պալյանին, շնոր...

29.09.2016
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը` քվեարկությամբ ընդունելով նաեւ «ՀՀ հարկային օրենսգիրք» նախագիծը
Սեպտեմբերի 29-ին խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգիրք», «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS