Տպել
29.09.2016
Պարգեւատրում խորհրդարանում
1 / 2

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 29-ին Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ հայրենիք-սփյուռք կապերի զարգացմանը նպաստելու համար ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով պարգեւատրել է ամերիկահայ բարերար Ռիտա Պալյանին:

Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով Ռիտա Պալյանին, շնորհակալություն է հայտնել 20 տարի շարունակ առողջապահության ոլորտում ունեցած մեծ ներդրման համար:

Ռիտա Պալյանը, շնորհակալություն հայտնելով բարձր պարգեւի համար, նշել է, որ ինքը հպարտ է իր ծագումով ու արմատներով: Տիկին Պալյանն ուրախությամբ փաստել է, որ 42 տարի գտնվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ առողջության պահպանման հարցում կարողանում է օգնել հայ մայրերին:


29.09.2016
«Խորհրդարանի դերը բյուջեի շրջափուլում» թեմայով քննարկում
ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակը ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /GIZ/ «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ սեպտեմբերի 29-ին կազմակերպել էր հանրային ֆինանսների կառավարմա...

29.09.2016
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը` քվեարկությամբ ընդունելով նաեւ «ՀՀ հարկային օրենսգիրք» նախագիծը
Սեպտեմբերի 29-ին խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգիրք», «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատ...