National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.9.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
24.09.2016
Մեկնարկել է հայ-իսրայելական համագործակցության հասարակական ֆորումի աշխատանքը
1 / 4

Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանի եւ Իսրայելի Պետության Կնեսետի փոխխոսնակ, Կնեսետի Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի մասնակցությամբ մեկնարկել են հայ-իսրայելական համագործակցության հասարակական ֆորումի ձեւավորման աշխատանքները:

Ֆորումին մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի անդամներ Ալեքսանդր Արզումանյանը, Թեւան Պողոսյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը, ինչպես նաեւ հայկական եւ իսրայելական կողմից համագործակցության տարբեր ոլորտների պատասխանատուներ, որոնք հետագայում պետք է համակարգեն տվյալ ոլորտներում համագործակցության զարգացման աշխատանքները:

Նշենք, որ ֆորումի ձեւավորման գաղափարը ծնվել է նախորդ տարի Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակության՝ Իսրայել կատարած այցի ընթացքում: Ֆորումը հարթակ է հանդիսանալու երկու երկրների գիտական, մշակութային, տեխնոլոգիական, առողջապահության, զբոսաշրջության եւ գործարար տարբեր ոլորտներում համագործակցության համար: Այն գործելու է մշտական հիմունքներով, հասարակական կարգով~ աշխատանքները պարբերաբար իրականացնելով ինչպես Իսրայելում, այնպես էլ Հայաստանում:

Ֆորումի գլխավոր նպատակն է երկու երկրներում շահագրգիռ անձանց ներգրավմամբ մշակել եւ իրականացնել համատեղ ծրագրեր, բիզնես ներդրումներ, տեխնոլոգիական զարգացման հնարավորություններ, ինչպես նաեւ մշակութային երկխոսության, առողջապահական եւ գիտական տարբեր ծրագրեր:

Հայաստանի եւ Իսրայելի խորհրդարանների բարեկամական խմբերի այս նախաձեռնությունը կարող է հիմք հանդիսանալ ինչպես խորհրդարանական, այնպես էլ հանրային շփումներով եւ գործակցությամբ Հայաստանի Հանրապետության եւ Իսրայելի պետության միջեւ կապերի զարգացման եւ ամրապնդման գործընթացը առաջ մղելու համար:

Տեղեկացնենք, որ հայկական կողմից ֆորումը համանախագահել է ՀՀ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտության դոկտոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, իսկ իսրայելական կողմից՝ Իսրայելի Կնեսետի նախկին պատգամավոր, Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի հիմնադիր Ալեքսանդր Ցինկերը:

Բացելով ֆորումի աշխատանքները՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ համաժողովի նպատակն է զարգացնել, ամրապնդել եւ առաջ տանել երկու պետությունների եւ հասարակությունների միջեւ գոյություն ունեցող ողջ ներուժը բոլոր այն ոլորտներում, որտեղ հնարավոր է փոխադարձ հետաքրքրությունների վրա զարգացնել եւ՛ գործարար հարաբերությունները, եւ՛ մշակութային կապերը, եւ՛ առողջապահական ոլորտում համագործակցությունը, եւ՛ տեխնոլոգիական ու գիտական ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը, ինչպես նաեւ տուրիզմի զարգացման եւ մշակութային կապերի խորացման եւ ամրապնդման գործում ունեցած ներուժի իրացումը: Արտակ Զաքարյանը բարեկամական խմբի անունից պատրաստակամություն է հայտնել խորհրդարանական լիազորությունների շրջանակում աջակցելու ֆորումի կայացմանը եւ զարգացմանը:

Կնեսետի Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովը, ողջունելով ներկաներին, եւս կարեւորել է նման հասարակական ֆորումի ստեղծումը: Տիկին Պլոսկովը երախտագիտություն է հայտնել ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանին՝ ֆորումի անցկացմանն աջակցելու համար: Կնեսետի փոխխոսնակը, հաջողություն մաղթելով ֆորումի աշխատանքներին, համոզմունք է հայտնել, որ այն կօգնի երկու երկրների ժողովուրդներին տարբեր ուղղություններով ավելի լավ ճանաչելու միմյանց:

Մասնակիցները խոսել են նաեւ Երեւան-Թել Ավիվ ուղիղ չվերթ իրականացնելու եւ դեսպանություններ ունենալու անհրաժեշտությունից, կարեւորել երկու երկրների միջեւ մի շարք ոլորտներում փորձի եւ գաղափարների փոխանակումը, իսկ համագործակցության զարգացման տեսանկյունից անհրաժեշտ է համարվել նաեւ ծանոթանալ Հայաստանի եւ Իսրայելի օրենսդրությանը, մշակույթին, ազգային մտածելակերպին:

Հայ խորհրդարանականները եւս կարեւորել են ֆորումի անցկացումը՝ նշելով, որ երկու ժողովուրդներն ու պետություններն ունեն շատ ընդհանրություններ, ուստի նաեւ միմյանց հետ շփվելու անհրաժեշտություն: Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով՝ ֆորումի միջոցով հնարավոր է իրականացնել ժողովրդական դիվանագիտություն: Պարոն Արզումանյանը հույս է հայտնել, որ ֆորումի մասնակիցները ջանք չեն խնայի ոչ միայն ակտիվացնելու տարբեր ոլորտներում փոխադարձ հարաբերությունները, այլ նաեւ պատգամ հասցնելու իրենց կառավարություններին այն մասին, որ անհրաժեշտ է նոր դիվանագիտական որակի բարձրացնել երկու բարեկամ պետությունների հարաբերությունները: Թեւան Պողոսյանն անհրաժեշտ է համարել երկու երկրների միջեւ զարգացնել համագործակցությունը նաեւ գյուղատնտեսության, շինարարության, քիմիական արդյունաբերության եւ էներգետիկայի ոլորտներում: Պատգամավորն առաջարկել է ուսումնասիրել միգրացիոն ոլորտը եւ այդ ուղղությամբ իրականացնել մի շարք ծրագրեր: Խաչատուր Քոքոբելյանը կարեւորել է մասնավորապես գյուղատնտեսության, առողջապահության, նոր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացումը եւ խորացումը:

Կնեսետի Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովը, խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, նշել է, որ միշտ կողմնակից է եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ իր ուժերի շրջանակներում շարունակելու է քարոզել այդ հարցը Իսրայելի խորհրդարանում: Տիկին Պլոսկովը նշել է, որ Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցների թիվը մշտապես աճում է: Կնեսետի ներկայացուցիչը մեծ հաջողություն է համարել այն փաստը, որ երեք ամիս առաջ Կնեսետի կրթության հանձնաժողովը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը:

Ամփոփելով ֆորումի աշխատանքը՝ Արտակ Զաքարյանը ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի անունից շնորհակալություն է հայտնել Թալի Պլոսկովին եւ բոլոր ներկաներին մասնակցության եւ հետագա համագործակցության պատրաստակամության համար, իսկ ֆորումի աշխատանքներին մաղթել է հաջող ընթացք:


24.09.2016
Սեպտեմբերի 26-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 26-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...

24.09.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եվ ՀՀ ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել են Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտաքին հարաբերությունների նախարարության Եվրոպայի վարչության պետ, դեսպան Ֆրանսիսկո դել Ռիոյի ...

24.09.2016
Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
Սեպտեմբերի 24-ին Հովհաննես Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, որն «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն անցկացվել է դռնփակ ընթացակարգով: Նիստի օրակարգում է եղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ անդամների պաշտոններում ընտր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am