Տպել
24.09.2016
Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
1 / 4

Սեպտեմբերի 24-ին Հովհաննես Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, որն «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն անցկացվել է դռնփակ ընթացակարգով:

Նիստի օրակարգում է եղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ անդամների պաշտոններում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջարկելու մասին հարցը:

Հանձնաժողովը որոշել է ԿԸՀ նախագահի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին առաջարկել Տիգրան Տոլիկի Մուկուչյանի թեկնածությունը, իսկ ԿԸՀ անդամների պաշտոններում ընտրելու համար՝ Լաուրա Հայկազի Գալստյանի, Արմեն Վոլոդյայի Սմբատյանի, Սեյրան Նիկոլայի Շահսուվարյանի, Նունե Սուրիկի Հովհաննիսյանի, Գեորգի Լաերտի Մարտիրոսյանի եւ Սիլվա Սուրենի Մարկոսյանի թեկնածությունները:


24.09.2016
Մեկնարկել է հայ-իսրայելական համագործակցության հասարակական ֆորումի աշխատանքը
Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանի եւ Իսրայելի Պետության Կնեսետի փոխխոսնակ, Կնեսետի Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի մասնակցությամբ մեկնարկել են հայ-իսրա...

24.09.2016
Սեպտեմբերի 26-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 26-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...

24.09.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եվ ՀՀ ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել են Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտաքին հարաբերությունների նախարարության Եվրոպայի վարչության պետ, դեսպան Ֆրանսիսկո դել Ռիոյի ...