National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.9.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
23.09.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 3

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է գերմանական Դոյչե Վելլե հեռուստաընկերության ներկայացուցիչներին:

Արտակ Զաքարյանը հյուրերի խնդրանքով խոսել է հայ-գերմանական բազմակողմ հարաբերությունների մասին, մասնավորապես միջխորհրդարանական սերտ համագործակցությունից, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության հետ կապված խնդիրների եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլի վերաբերյալ, անդրադարձել Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը, ՀՀ-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հնարավորություններին եւ հեռանկարներին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ ներքաղաքական մի շարք խնդիրների, հատկապես բարեփոխումների գործընթացին եւ սահմանադրական փոփոխություններից հետո իրականացվելիք մի շարք անհրաժեշտ օրենսդրական գործունեությանը, ինչպես նաեւ Եվրոպական Միության փորձի ուսումնասիրմանը եւ ՀՀ պետական կառավարման համակարգում դրա կիրառման առանձնահատկություններին:

Արտակ Զաքարյանը հյուրերին նաեւ ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի գործառույթները, ապա նրանց խնդրանքով պատասխանել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի՝ տալով անհրաժեշտ պարզաբանումներ:

Հանձնաժողովի նախագահը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագին՝ 2016 թվականի հունիսի 2-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման համար եւ նշել, որ ցեղասպանությունների ճանաչումը կարեւոր քայլ է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում:


23.09.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի պաշտոնական հանդիպումները Պեկինում
Շարունակվում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատանքային այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Սեպտեմբերի 22-ին Պեկինում Հերմինե Նաղդալյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Չինաստանի խորհրդարանի` Համաչինական ազգային ժողովրդական կոնգրեսի նախագահի տեղակալ, Կանանց համաչինական ֆեդերացիայի ...

23.09.2016
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովի 14-րդ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Սկոպյե (Մակեդոնիա) կգործուղվեն ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, պատվիրակության...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am