Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովի 14-րդ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Սկոպյե (Մակեդոնիա) կգործուղվեն ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, պատվիրակության անդամներ Ստեփան Դեմիրճյանը եւ Միքայել Մելքումյանը:
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թ. սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 1-ը Վալե Դ’Աոստ (Իտալիայի Հանրապետություն) կգործուղվի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 47-րդ եւ իրավական ու քաղաքական հարցերի հանձնաժողովի 48-րդ նիստերի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թ. հոկտեմբերի 4-7-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) կգործուղվի ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին առընթեր ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովների նախագահների համակարգող խորհրդակցության եւ ՀԱՊԿ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թ. հոկտեմբերի 5-8-ը Չոլպոն-Աթա (Ղրղզստանի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը եւ Ռուբիկ Հակոբյանը: