Տպել
02.09.2016
ԱԺ պատգամավորների գործուղումներ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոյի եւ իրավական հարցերի հանձնաժողովի նիստերի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թ. սեպտեմբերի 4-6-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը եւ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը (սեպտեմբերի 5-7-ը):


02.09.2016
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հովհաննես Սահակյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին...

02.09.2016
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ
«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ: Քառորդ դարն իսկապես փորձության ժամանակաշրջան էր ոչ միայն Արցախի, այլեւ ողջ հայ ժողովրդի համար, արդարության վերականգնման, երազանքի իրականացման, հաղթանակի ոգու փորձության ժամանակաշրջան: Միասին մեն...