National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.9.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
19.09.2016
Չինաստանում մեկնարկել է Մետաքսի ճանապարհի երկրների կանանց առաջին համաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը
1 / 6

Չինաստան-Եվրասիա միջազգային ցուցահանդեսի շրջանակում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյան-Ույգուր ինքնավար մարզի Ուրումչի քաղաքում սեպտեմբերի 19-23-ն անցկացվում են մի շարք համաժողովներ, այդ թվում` Մետաքսի ճանապարհի երկրների կանանց առաջին համաժողովը, որի մեկնարկը տրվել է սեպտեմբերի 19-ին:

Համաչինական կանանց ֆեդերացիայի հրավերով համաժողովին մասնակցում է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, Գեղարքունիքի մարզի կանանց խորհրդի նախագահ Էլեոնորա Մալխասյանը եւ «Առավոտ» լրատվական կայքի խմբագիր Աննա Իսրայելյանը:

Համաժողովին մասնակցում է շուրջ 150 մասնակից, որոնցից մոտ 60-ը՝ Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի 22 երկրներից: Համաժողովն իր շուրջն է համախմբել բազմաթիվ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների` նախարարների, խորհրդարանական հանձնաժողովների նախագահների, մարդու իրավունքի պաշտպանների, դիվանագետների, հասարակական եւ պետական մարմինների ներկայացուցիչների:

Համաժողովի մեկնարկին ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ծրագրային ելույթով, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել ներկաների շրջանում եւ լայն քննարկման առարկա դարձել: Տիկին Նաղդալյանն իր ելույթում մասնավորապես կարեւորել է խաղաղությունն ու կայունությունն աշխարհում, ժողովրդավարական արժեքների ու մարդու իրավունքների գերակայությունը, տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը: Նրա գնահատականով՝ աշխարհում ընդլայնվում է համագործակցությունը, ուժեղանում են ինտեգրացիոն գործընթացները: Մետաքսի մեծ ճանապարհը համաշխարհային քաղաքակրթության պատմության մեջ նշանակալի ձեռքբերումներից է, այն եղել է ոչ միայն պատմական երեւույթ, այլեւ կարեւորագույն դաս ապագայի համար:

Անդրադառնալով Հայաստանում տիրող իրավիճակին` տիկին Նաղդալյանը նշել է, որ մեր երկրում այսօր իրականացվում են մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր, որոնց արդյունքում պետք է մեծանան տարանցիկ բեռնափոխադրումները Հայաստանի տարածքով: Հայաստանը ոչ միայն տարանցիկ երկրի առավելություններ ունի, այլեւ՝ երկկողմ տնտեսական համագործակցության մեծ ներուժ: Այն ԱՊՀ-ում այսօր առաջատար է տնտեսության ազատության եւ շուկայական օրենքների կիրառման մակարդակով: Իր ելույթում տիկին Նաղդալյանն անդրադարձել է Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին եւ ընդգծել, որ այն նոր հնարավորություններ է բացում մեր երկրի առաջ: Եզրափակելով ելույթը` տիկին Նաղդալյանը հույս է հայտնել, որ 21-րդ դարը լինելու է սոցիալական գործընկերության, իրական սոցիալական համաձայնության դար, որի հիմքերը դրվում են հիմա՝ նման հանդիպումներում:

Մետաքսի ճանապարհի երկրների կանանց առաջին համաժողովի շրջանակում հրավիրվել են նաեւ թեմատիկ քննարկումներ եւ կլոր սեղաններ` «Ինտերնետ. զարգացման տարածք կանանց համար», «Կանանց լիդերությունը եւ տնտեսական էֆեկտիվությունը» եւ «Կանանց զբաղվածությունն ու ձեռներեցությունը» ենթաթեմաներով, որոնց մեր պատվիրակության անդամները ակտիվ մասնակցել են:

Համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպում է ունեցել Սինցզյան-Ույգուր ինքնավար մարզի փոխնահանգապետ պարոն Էրկին Թունիազի հետ եւ քննարկել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնմանը, Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու կարեւորությանը եւ հեռանկարներին առնչվող հարցեր: Տիկին Նաղդալյանը շնորհակալություն է հայտնել Կանանց ֆորումին՝ հայկական պատվիրակության նկատմամբ ցուցաբերած ջերմ ընդունելության համար եւ կարեւորել ֆորումի աշխատանքները:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է նաեւ Սինցզյան նահանգի կանանց կազմակերպության նախագահի հետ, ինչպես նաեւ առանձնազրույցներ ունեցել համաժողովին մասնակից պատվիրակությունների ղեկավարների հետ:


19.09.2016
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թ. սեպտեմբերի 20-22-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը: ...

19.09.2016
«Պետք է կանխել եւ դատապարտել ԱՊՀ տարածքում ուժի միջոցով հակամարտությունները լուծելու փորձերը». Էդուարդ Շարմազանով
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 19-ին Տավրիդյան պալատում հանդիպում է ունեցել Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am