Տպել
19.09.2016
«Պետք է կանխել եւ դատապարտել ԱՊՀ տարածքում ուժի միջոցով հակամարտությունները լուծելու փորձերը». Էդուարդ Շարմազանով
1 / 2

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 19-ին Տավրիդյան պալատում հանդիպում է ունեցել Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Զրուցակիցները քննարկել են ԱՊՀ ՄԽՎ առաջիկա խորհրդի նիստին ՀՀ պատվիրակության մասնակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվել է ԱՊՀ ՄԽՎ-ի` երկխոսության խորհրդարանական հարթակ լինելու փաստը:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ն իր գործունեության 25 տարիների ընթացքում վերահաստատել է իր առանցքային եւ անփոխարինելի դերը միջխորհրդարանական բազմակողմ համագործակցության ծավալման գործում:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է ԱՊՀ տարածքում երկխոսության եւ խաղաղության հաստատումը` մասնավորապես նշելով. «Մենք պետք է կանխենք եւ դատապարտենք ԱՊՀ տարածքում ուժի միջոցով հակամարտությունների լուծման փորձերը եւ հանդես գանք հասցեական գնահատականներով: Հարկավոր է ընդլայնել կառուցողական երկխոսությունը, այլ ոչ թե փորձել ապակայունացնել տարածաշրջանը»:

ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարն իր հերթին կարեւորել է հայ խորհրդարանականների դերն ԱՊՀ ՄԽՎ-ի աշխատանքներում: Ալեքսեյ Սերգեեւը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանի գործունեությունը միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներում: Քննարկվել են ԱՊՀ ՄԽՎ-ի 25-ամյակին նվիրված միջոցառումներին հայկական պատվիրակության մասնակցությանն առնչվող հարցեր:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...