Տպել
19.09.2016
«Պետք է կանխել եւ դատապարտել ԱՊՀ տարածքում ուժի միջոցով հակամարտությունները լուծելու փորձերը». Էդուարդ Շարմազանով
1 / 2

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 19-ին Տավրիդյան պալատում հանդիպում է ունեցել Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Զրուցակիցները քննարկել են ԱՊՀ ՄԽՎ առաջիկա խորհրդի նիստին ՀՀ պատվիրակության մասնակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվել է ԱՊՀ ՄԽՎ-ի` երկխոսության խորհրդարանական հարթակ լինելու փաստը:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ն իր գործունեության 25 տարիների ընթացքում վերահաստատել է իր առանցքային եւ անփոխարինելի դերը միջխորհրդարանական բազմակողմ համագործակցության ծավալման գործում:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է ԱՊՀ տարածքում երկխոսության եւ խաղաղության հաստատումը` մասնավորապես նշելով. «Մենք պետք է կանխենք եւ դատապարտենք ԱՊՀ տարածքում ուժի միջոցով հակամարտությունների լուծման փորձերը եւ հանդես գանք հասցեական գնահատականներով: Հարկավոր է ընդլայնել կառուցողական երկխոսությունը, այլ ոչ թե փորձել ապակայունացնել տարածաշրջանը»:

ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարն իր հերթին կարեւորել է հայ խորհրդարանականների դերն ԱՊՀ ՄԽՎ-ի աշխատանքներում: Ալեքսեյ Սերգեեւը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանի գործունեությունը միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներում: Քննարկվել են ԱՊՀ ՄԽՎ-ի 25-ամյակին նվիրված միջոցառումներին հայկական պատվիրակության մասնակցությանն առնչվող հարցեր:


19.09.2016
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թ. սեպտեմբերի 20-22-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը: ...

19.09.2016
Չինաստանում մեկնարկել է Մետաքսի ճանապարհի երկրների կանանց առաջին համաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը
Չինաստան-Եվրասիա միջազգային ցուցահանդեսի շրջանակում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյան-Ույգուր ինքնավար մարզի Ուրումչի քաղաքում սեպտեմբերի 19-23-ն անցկացվում են մի շարք համաժողովներ, այդ թվում` Մետաքսի ճանապարհի երկրների կանանց առաջին համաժողովը, որի մեկնարկը տրվել է սեպտեմբերի 19-ին:Համա...