Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Հարավային Կալիֆորնիայի Հանրային սպասարկման աշխատակիցների միջազգային միության խմբի անդամներ Սթիվեն Հովակիմյանի, Շուշան Քեւրանյան-Բաղբուդարյանի, Սիլվա Քեշիշյանի, Քեթի Սապունջյանի հետ:
Հակոբ Հակոբյանը, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում, նշել է, որ հյուրերի այցը խթան կհանդիսանա կապերի ամրապնդման ու փորձի փոխանակման համար: Հյուրերը ներկայացրել են իրենց միության գործունեությունը՝ կարեւորելով Հայաստանում գործող արհմիությունների հետ համագործակցությունն ու փորձի փոխանակումը:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաեւ աշխատավորների իրավունքների պաշտպանության խնդիրներին, կարեւորել հայրենադարձությանն ուղղված ծրագրերն ու ներդրումների խթանումը:
Խորհրդարան էին այցելել Անտվերպենի համալսարանի ուսանողներ
Սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողով էին այցելել Բելգիայի Անտվերպենի համալսարանի մի խումբ ուսանողներ՝ պրոֆեսոր Լիլիան վան Հոֆի գլխավորությամբ: Նշենք, որ այցը կայացել է Երեւանի պետական համալսարանի եւ Անտվերպենի համալսարանի ուսանողների փոխանակման ծրագրով: Հյուրերը շրջել են խորհրդարանում, ծանոթացել ճարտար...
Գալուստ Սահակյանը մասնակցել է ՀՊՄՀ-ի առաջին կուրսեցիների երդման արարողությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 16-ին մասնակցել է բուհի տարբեր ֆակուլտետների առաջին կուրսերի ուսանողների երդման արարողությանը, որն ավանդաբար տեղի է ունենում Խաչատուր Աբովյանի տու...
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) շրջանակում դիտորդական առաքելություն իրականացնելու համար 2016 թվականի սեպտեմբերի 16-19-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը: Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական ...
Պարգեւատրում խորհրդարանում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 16-ին Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով պարգեւատրել է ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ, «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյան...
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 16-20-ն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ: Էդուարդ Շարմազանովը ՀԱՊԿ ԽՎ դիտորդական խմբի կազմում կիրականացնի ՌԴ Դաշնային ժող...