Տպել
16.09.2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 16-20-ն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ: Էդուարդ Շարմազանովը ՀԱՊԿ ԽՎ դիտորդական խմբի կազմում կիրականացնի ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ընտրությունների մոնիտորինգ:

Նախատեսվում է Էդուարդ Շարմազանովի հանդիպումը ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի, ինչպես նաեւ Լենինգրադի մարզի ղեկավարության հետ:


16.09.2016
Հանդիպում խորհրդարանում
Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Հարավային Կալիֆորնիայի Հանրային սպասարկման աշխատակիցների միջազգային միության խմբի անդամներ Սթիվեն Հով...

16.09.2016
Խորհրդարան էին այցելել Անտվերպենի համալսարանի ուսանողներ
Սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողով էին այցելել Բելգիայի Անտվերպենի համալսարանի մի խումբ ուսանողներ՝ պրոֆեսոր Լիլիան վան Հոֆի գլխավորությամբ: Նշենք, որ այցը կայացել է Երեւանի պետական համալսարանի եւ Անտվերպենի համալսարանի ուսանողների փոխանակման ծրագրով: Հյուրերը շրջել են խորհրդարանում, ծանոթացել ճարտար...

16.09.2016
Գալուստ Սահակյանը մասնակցել է ՀՊՄՀ-ի առաջին կուրսեցիների երդման արարողությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 16-ին մասնակցել է բուհի տարբեր ֆակուլտետների առաջին կուրսերի ուսանողների երդման արարողությանը, որն ավանդաբար տեղի է ունենում Խաչատուր Աբովյանի տու...

16.09.2016
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) շրջանակում դիտորդական առաքելություն իրականացնելու համար 2016 թվականի սեպտեմբերի 16-19-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը: Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական ...

16.09.2016
Պարգեւատրում խորհրդարանում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 16-ին Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով պարգեւատրել է ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ, «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյան...