Տպել
14.09.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1

Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության ղեկավար Դիոգո Պինտոյին եւ կազմակերպության  գլխավոր քարտուղար Հովհաննես Գրիգորյանին:

Ողջունելով հյուրերին` Արտակ Զաքարյանը շնորհավորել է Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության ղեկավար Դիոգո Պինտոյին նշանակման առթիվ` մաղթելով արդյունավետ աշխատանք նոր պաշտոնում:

Հանձնաժողովի նախագահը հյուրին ներկայացրել է հանձնաժողովի աշխատանքները, ՀՀ ԱԺ պատվիրակությունների գործունեությունը եվրոպական խորհրդարանական կազմակերպություններում եւ եվրոպական համագործակցության ձեւաչափերում` ներկայացնելով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առանջնահերթությունները:

Արտակ Զաքարյանն իր խոսքում կարեւորել է Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության գործունեությունը` պատրաստակամություն հայտնելով աջակցել գրասենյակին բոլոր նախաձեռնություններում, որոնք ունեն խորհրդարանական համագործակցության բաղադրիչ:

Իր հերթին Դիոգո Պինտոն շնորհակալություն է հայտնել հանձնաժողովին նախկինում ցուցաբերած կառուցողական աշխատանքի համար եւ հույս հայտնել հետագա արդյունավետ համագործակցության: Դիոգո Պինտոն ներկայացրել է նաեւ կազմակերպության առաջիկա ծրագրերն ու անելիքները:

Զրուցակիցները քննարկել են նաեւ ԼՂՀ հիմնախնդրի պատշաճ ներկայացման եւ ՀՀ եվրոպական համագործակցությանն առնչվող մի շարք խնդիրների վերաբերյալ եվրոպական կառույցներում անհրաժեշտ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:


14.09.2016
Խորհրդարանը շարունակել է քննարկել ՀՀ գլխավոր դատախազի նշանակման հարցը
Սեպտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ գլխավոր դատախազի նշանակման հարցը, որի վերաբերյալ շարունակել են ելույթներ ունենալ ԱԺ պատգամավորները: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրաժարական...