Տպել
09.09.2016
Շարունակվում են Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության հանդիպումներն Ուրուգվայում
1 / 8

Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Ուրուգվայ պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը եւ Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ռաուլ Սենդիկի հետ:

Կողմերը կարեւորել են երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը: Երկուստեք նշվել է, որ չնայած մեծ հեռավորությանը՝ Հայաստանն ու Ուրուգվայը բարեկամ երկրներ են:

ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ նշել է, որ Ուրուգվայն աշխարհում առաջին երկիրն էր, որը, 1965 թվականին ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, ցրեց թուրքական ժխտողականության խավարը: «Մենք պետք է միասնաբար պայքարենք ընդդեմ թուրքական ժխտողականության: Թուրքիան ի վերջո պետք է առերեսվի սեփական պատմությանը»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը: Ուրուգվայի փոխնախագահ Ռաուլ Սենդիկն իր հերթին կարեւորել է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:

Կողմերն անդրադարձել են նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը մասնավորապես նշել է. «Ադրբեջանը պետք է հարգի արցախահայության ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման սկզբունքը: Բանակցային գործընթացում միակ խոչընդոտ ստեղծողն Ադրբեջանն է, որը դրսեւորում է անթույլատրելի վարքագիծ»: Հայկական պատվիրակության անդամներ Սուքիաս Ավետիսյանն ու Միքայել Մանուկյանն էլ ընդգծել են, որ Ադրբեջանը պատրաստ չէ երկխոսության:

Ռաուլ Սենդիկն իր հերթին նշել է, որ Ուրուգվայը սատարում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ դեմ է հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծման ցանկացած փորձի:


ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Ուրուգվայ պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի հետ:

ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել առ այն, որ Հայաստանն ու Ուրուգվայը միջազգային կազմակերպություններում սերտորեն համագործակցում են, սատարում են միմյանց թեկնածությունները տարբեր ընտրություններում: Նա բարձր է գնահատել այն հանգամանքը, որ ՄԱԿ-ում Հայաստանին ուղղակիորեն առնչվող բանաձեւերի քվեարկության ժամանակ Ուրուգվայը մշտապես ցուցաբերել է հավասարակշռված մոտեցում:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ միջազգային հանրության կողմից Ցեղասպանության զանգվածային դատապարտումը կնպաստի մարդկության դեմ ուղղված նոր հանցանքների կանխարգելմանը: «Ցեղասպանության ճանաչման գործընթացում Ուրուգվայն ստանձնեց առաջամարտիկի դերը՝ օրինակ ծառայելով ամբողջ աշխարհին եւ այդպիսով ցույց տալով համամարդկային արժեքներին իր հավատարիմ լինելը»,-ընդգծել է հայկական պատվիրակության ղեկավարը:

Հանդիպմանն Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաեւ ԼՂ հակամարտությանը: «Արցախի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա ամբողջությամբ իրացնելու իր ինքնորոշման իրավունքը՝ հասնելով լիակատար անկախության: Բոլորը՝ այդ թվում ադրբեջանցիները, պետք է ըմբռնեն, որ ԼՂՀ-ն երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Արցախի միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է»,-նկատել է ԱԺ փոխնախագահը:

Էդուարդ Շարմազանովը հավելել է, որ Հայաստանն ու Արցախը հիմնախնդրի հանգուցալուծումը տեսնում են միջազգային հանրության կողմից ընդունված միակ ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակում:


09.09.2016
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի տասներորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 13-15-ի ԱԺ նիստերի օրակարգերի մասին ԱԺ որոշումների նախագծերը: ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգի...

09.09.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ նմանատիպ այցերը նպաստում են հայ-...

09.09.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ սեպտեմբերի 9-ին կայացած հերթական նիստում քննարկել է պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է Գյումրի քաղաքում ...