Տպել
08.09.2016
«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում». ԱԺ փոխնախագահ
1 / 3

Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Ուրուգվայ պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը եւ Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 7-ին համատեղ հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ Ուրուգվայ-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ:

Կողմերը կարեւորել են Միջխորհրդարանական միությունում միմյանց սատարելու անհրաժեշտությունը: Հայկական պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել հետայսու եւս նպաստելու երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Նա արձանագրել է, որ Ադրբեջանը նույնիսկ չի հանդուրժում իր տարածքում հայկական հազարամյա մշակութային ժառանգության գոյությունը: Սրա վառ ապացույցն ԱԺ փոխնախագահի դիտարկմամբ՝ նախկինում հայերով բնակեցված եւ այսօր արդեն հայաթափված Նախիջեւանում Ջուղայի տասնյակ հազարավոր խաչքարերի ոչնչացումն էր:

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի անդամ Ռուբեն Մարտինեզ Հուելմոն իր հերթին նշել է, որ հարկավոր է սատար կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը: Հայկական պատվիրակության անդամներն իրենց երախտագիտությունն են հայտնել ուրուգվայցի խորհրդարանականին՝ 2013 թվականին Արցախ այցելելու եւ այսօր էլ բարոյական բարձր նկարագիր ունենալու համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը: Ուրուգվայական կողմն ընդգծել է, որ ողջ աշխարհը պետք է դատապարտի Հայոց ցեղասպանությունը:


08.09.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ սեպտեմբերի 8-ին գումարել է հանձնաժողովի հերթական նիստ, որում քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ կառավարության հեղինակած «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փ...

08.09.2016
Հանդիպում խորհրդարանում
Սեպտեմբերի 8-ին Բյուջետային գրասենյակի աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են Գերմանիայի համագործակցության ընկերության «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի նորանշանակ ղեկավար Քրիստիան Դյուրինգի հետ: Բյուջետային գրասենյակի համակարգող-փորձագետ Գագիկ Բարսեղյան...

08.09.2016
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Ուրուգվայ պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը եւ Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արեւելյան Հանրա...

08.09.2016
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Լրագրողների համերաշխության միջազգային օրվա առթիվ
«Հարգելի՛ լրագրողներ, շնորհավորում եմ ձեզ Լրագրողների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Լրագրողի հավատամքը ճշմարտությունն է, որը չունի սահման, այնպես, ինչպես ոչ միայն լրագրողների, այլեւ մարդկային համերաշխությունն ընդհանրապես: Այն նաեւ լրագրողներին համախմբող գաղափար-գործոն է: Որքան համերաշխ կլինե...