Տպել
08.09.2016
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Լրագրողների համերաշխության միջազգային օրվա առթիվ
1 / 1

«Հարգելի՛ լրագրողներ,

շնորհավորում եմ ձեզ Լրագրողների համերաշխության միջազգային օրվա առթիվ:

Լրագրողի հավատամքը ճշմարտությունն է, որը չունի սահման, այնպես, ինչպես ոչ միայն լրագրողների, այլեւ մարդկային համերաշխությունն ընդհանրապես: Այն նաեւ լրագրողներին համախմբող գաղափար-գործոն է: Որքան համերաշխ կլինեն նրանք այդ գործոն-գաղափարին դավանելու, այն լուսաբանելու եւ ընթերցողին հասցնելու հարցում, այնքան հզոր կլինի նրանց խոսքը, այնքան արժեքավոր կլինի այն ճշմարտությունը, որի կարիքը հասարակություներն ու պետություններն ունեն բոլոր ժամանակներում:

Հարգելի՛ լրագրողներ,

դուք ճշմարտությունն ամրագրում եք ոչ միայն թղթի վրա, եթերում կամ համացանցում, այլեւ, առաջին հերթին, մարդկանց գիտակցության մեջ: Հետեւաբար, օբյեկտիվ եւ անաչառ տեղեկատվություն ներկայացնելը նաեւ պատասխանատվություն է մարդու եւ պետության ճակատագրի հանդեպ:

Պաշտպանելով ճշմարտությունը՝ դուք պաշտպանում եք այն լուսաբանելու, տեղ հասցնելու ձեր իրավունքը: Որքան համերաշխ ու միասնական լինեք այդ գործում, այնքան ավելի հասանելի կլինի ձեր տեղեկատվությունը, այնքան հավաստի կլինի ճշմարիտ խոսքը, այնքան հաստատուն կլինի ձեր քաղաքացիական դիրքորոշումը, այնքան ավելի պաշտպանված կլինեն ձեր իրավունքները, որոնք լայնորեն երաշխավորված են Սահմանադրությամբ եւ դրանից բխող օրենսդրությամբ:

Եւս մեկ անգամ շնորհավորելով Լրագրողների համերաշխության միջազգային օրվա առթիվ՝ մաղթում եմ բոլորիդ առողջություն, լավատեսություն եւ բարեկեցություն»,-ասված է ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...