Տպել
07.09.2016
«Արցախի միջազգային ճանաչումն օրվա հրամայական է». Էդուարդ Շարմազանով
1 / 4

Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը եւ Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 6-ին համատեղ հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Սենատի եւ Պատգամավորների պալատի Արգենտինա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբերի անդամների հետ:

ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ ակտիվ շփումները դրական ազդեցություն կունենան երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման վրա:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ որպես Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար՝ ցանկանում է հատուկ ընդգծել երկու խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջեւ սերտ կապեր հաստատելու անհրաժեշտությունը: Նրա համոզմամբ՝ բարեկամության խմբերի փոխգործակցությունը կարող է ներդրում ունենալ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հայ-արգենտինյան համագործակցության հաստատման գործում: ԱԺ փոխնախագահն Արգենտինա-Հայաստան բարեկամության խմբերին հրավիրել է այցելելու Հայաստան:

Հայկական պատվիրակության ղեկավարը կարեւորել է հայ եւ արգենտինացի խորհրդարանականների՝ միջազգային հարթակներում միմյանց սատարելու անհրաժեշտությունը:

Էդուարդ Շարմազանովն արգենտինյան կողմին ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակը՝ մասնավորապես նշելով. «Մենք ապրում ենք մարտահրավերներով լի բարդ տարածաշրջանում, որտեղ մի կողմից Թուրքիան արդեն շուրջ երկու տասնամյակ ապօրինի շրջափակման մեջ է պահում Հայաստանի Հանրապետությունը, մյուս կողմից Ադրբեջանն իր հանցագործ քաղաքականությամբ սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար: Բոլորը պետք է գիտակցեն, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա: Արցախահայությունն ինքնորոշվելու նույնքան իրավունք ունի, որքան ցանկացած այլ երկրի ժողովուրդ: Արցախի միջազգային ճանաչումն օրվա հրամայական է»:

Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի միջեւ փոխգործակցության համաձայնագիր է ստորագրվել:


07.09.2016
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Սեպտեմբերի 7-ին Արտակ Դավթյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էր ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի հեղինակած «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքու...

07.09.2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Արգենտինայի Սենատի նախագահի հետ
Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանն ու Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 6-ին հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետութ...