Տպել
06.09.2016
«Ցեղասպանության դատապարտմամբ Արգենտինան վերահաստատեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին». ԱԺ փոխնախագահ
1 / 4

Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանն ու Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 5-ին հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության ԱԳՆ արտաքին քաղաքականության հարցերով փոխքարտուղար դեսպան Գուստավո Ռոդոլֆո Սլաուվինենի հետ:

Զրուցակիցներն արձանագրել են, որ երկկողմ հարաբերությունները բազմակողմ ձեւաչափով դինամիկ զարգացում են ապրում: Երկուստեք կարեւորվել է տնտեսական կապերի հետագա ընդլայնումն ու ամրապնդումը, ինչին կողմերի համոզմամբ՝ կարող է նպաստել գործարար համաժողովների անցկացումը:

ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել առ այն, որ Արգենտինյան Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունները ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Էդուարդ Շարմազանովը Գուստավո Ռոդոլֆո Սլաուվինենի հետ զրույցում նշել է, որ Ցեղասպանության դատապարտմամբ Արգենտինան վերահաստատել է իր՝ ժողովրդավարական երկիր լինելու անվիճելի փաստը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին, քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը: Խոսելով ԼՂ հիմնախնդրի մասին՝ Էդուարդ Շարմազանովն արձանագրել է, որ մեր օրերում աշխարհը գնում է ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ուղիով: Նա ընդգծել է, որ բանակցություններում առաջընթաց չի արձանագրվում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով: Պարոն Շարմազանովի գնահատմամբ՝ քանի դեռ կյանքի չեն կոչվել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների պայմանանավորվածությունները, բանակցային գործընթացում որեւէ առաջնթաց դժվար է ակնկալել: Գուստավո Ռոդոլֆո Սլաուվինենն իր հերթին նշել է, որ Արգենտինան հանդես է գալիս ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին:


06.09.2016
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Սեպտեմբերի 6-ին նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն Արտակ Զաքարյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել է մի խումբ միջազգային համաձայնագրեր, որոնք ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ ընդգրկվելու համար ԱԺ առաջիկա քառօրյա ...

06.09.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մասնակցել է ԵԽԽՎ բյուրոյի նիստին
Սեպտեմբերի 5-ին Փարիզում տեղի է ունեցել ԵԽԽՎ բյուրոյի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ բյուրոյի անդամ Հերմինե Նաղդալյանը: Օրակարգում ընդգրկված գլխավոր հարցերը եղել են ԵԽ գլխավոր քարտուղարի եւ ԵԽԽՎ նախագահի հաղորդումները: Հիմնականում անդրադ...

06.09.2016
«Ի տարբերություն խանական Ադրբեջանի` Արցախում կառուցում են ժողովրդավարական երկիր». Էդուարդ Շարմազանով
Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանն ու Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 5-ին հանդիպում է ունեցել Արգենտինայի մարդու իրավու...