Տպել
05.09.2016
Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Մատենադարանի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանի մահվան կապակցությամբ
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Մատենադարանի տնօրեն, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Ազգային ժողովի նախագահի ուղերձում մասնավորապես նշվում է.

«Հրաչյա Թամրազյանը մտավորականի եւ մարդու այն տեսակն էր, ում մտածելակերպը գեղարվեստական խոսքի եւ խոհի, անկեղծ ապրումների ամբողջություն էր, ում ապրելակերպը բնորոշ էր համեստ մտավորականին, ով անդավաճան նվիրյալն էր թե՛ մշակույթի, թե՛ մարդկային անկեղծ փոխհարաբերությունների, ում հետ շփվելիս քեզ զգում էիր իսկապես մարդկային միջավայրում, ում պոեզիան կարդալիս հայտնվում էիր հենց բանաստեղծության մթնոլորտում, ում թարգմանություններն ընթերցողի համար դառնում էին բնօրինակ, ում գրականագիտական միտքը հասանելի էր անմիջականորեն, ում խոսքը խորն էր, բարդ, բայցեւ միաժամանակ պարզ, զերծ ձեւականությունից ու պայմանականությունից, ով մնում էր ընկեր ու գիտնական` անկախ իր զբաղեցրած պաշտոնից:

Հրաչյան Թամրազյանների մտավորական ընտանիքի ավանդույթների արժանապատիվ շարունակողն էր, ով իր կյանքով, գործով ու կերպարով ստեղծեց մնայուն պատմություն, որը որպես հիշողություն՝ միշտ կենդանի կմնա նրա բացակայությունն զգացող ընտանեկան, ընկերական ու գրականագիտական միջավայրում:

Կորստի այս ծանր պահին խորին ցավակցություններս եմ հղում Հրաչյա Թամրազյանի ընտանիքին, հարազատներին ու բոլոր նրանց, ում համար Հրաչյան մնում է չմոռացվող ընկեր, վաստակաշատ մտավորական ու մաքուր մշակույթի մարդ»:


05.09.2016
«Այսօր, առավել քան երբեւէ, մեզ անհրաժեշտ է միասնություն եւ համերաշխություն». Էդուարդ Շարմազանովի ելույթն արգենտինահայերի հետ հանդիպման ժամանակ
Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը եւ Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 4-ին այցելել է Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առաջնորդարան, հանդիպել Հայ առաքելակ...

05.09.2016
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ սեպտեմբերի 5-ին գումարել է հերթական նիստ, որտեղ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատ...

05.09.2016
Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արգենտինա
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը եւ Միքայել Մանուկյանը, Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Էմիլիո Մոնսոյի հրավերով սեպտեմբե...