National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.9.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
01.09.2016
Քննարկվել են «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրին վերաբերող հարցեր
1 / 3

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը սեպտեմբերի 1-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Քլաուս-Պետեր Ֆլոսբախի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Պատվիրակության այցի նպատակն է ընտրել «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի հայ կրթաթոշակակիրներին:
 
Նշենք, որ Գերմանիայի Բունդեսթագը Բեռլինի համալսարանների հետ համատեղ ամեն տարի տրամադրում է 120 կրթաթոշակ շուրջ 40 երկրների բուհերի երիտասարդ շրջանավարտների համար: Բունդեսթագը երիտասարդներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալ գերմանական խորհրդարանական համակարգին եւ քաղաքական որոշումներ կայացնելու գործընթացին, ինչպես նաեւ փորձ ձեռք բերել խորհրդարանական աշխատանքի ասպարեզում:

Արտակ Դավթյանը բարձր է գնահատել երկու երկրների փոխգործակցության խորացումը, միջխորհրդարանական հարաբերությունների սերտացումն ու փոխադարձ շփումների ակտիվացումը եւ հույս հայտնել, որ կրթաթոշակակիր շրջանավարտներն իրենց գիտելիքները կծառայացնեն երկկողմ կապերի առավել խորացմանն ու սերտացմանը, Հայաստանի խորհրդարանի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Արտակ Դավթյանն իր երախտագիտությունն է հայտնել Գերմանիայի իշխանություններին ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում հավասարակշիռ դիրքորոշման, ինչպես նաեւ Գերմանիայի Բունդեսթագին՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի ընդունման համար: Նա կարեւորել է օրինագծի ուղղություններին միտված կոնկրետ քայլերի իրականացումը:

Քլաուս-Պետեր Ֆլոսբախը մանրամասն ներկայացրել է ծրագրի առանձնահատկությունները եւ վստահեցրել, որ Բունդեսթագի պատգամավորների կողմից կրթաթոշակակիրների անաչառ ընտրություն է կատարվում: Նա կարեւորել է այն հանգամանքը, որ Հայաստանի խորհրդարանի կողմից փոխադարձ ծրագիր է իրականացվում:

Խոսելով Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի մասին՝ պատգամավորը նշել է. «Թե Եվրոպայում, թե մեր երկրներում, միայն անցյալը գնահատելով՝ մենք կարող ենք նայել դեպի ապագա»:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ փոխայցերի կարեւորությանը, մտքեր են փոխանակել երկու երկրների խորհրդարանական աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ եւ այդ հարցում կարեւորել փորձի փոխանակումը: Հյուրերը ներկայացել են Գերմանիայի Բունդեսթագի գիտահետազոտական ծառայության նպատակն ու գործունեությունը: Նշվել է, որ գիտակրթական ծրագրերի հարցում բավականին ակտիվ համագործակցություն կա երկու երկրների բուհերի միջեւ:


01.09.2016
Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հուֆի գլխավորած պատվիրակության անդամները սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանի ուղեկցու...

01.09.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է բելգիացի խորհրդարանականներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հուֆի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է երկու երկրնե...

01.09.2016
Հանդիպել են հայ եւ բելգիացի խորհրդարանականները
Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանը, խմբի անդամներ Կարինե Աճեմյանը, Էլինար Վարդանյանը եւ Արմեն Ռուստամյանը հանդիպել են Հայաստան ժամանած Բելգիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակության անդամների հետ: Ողջունելով հյուրերի այցը Հայաստանի խորհրդար...

01.09.2016
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ
«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Գիտելիքի եւ դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Այս ուսումնական տարին առանձնահատուկ նշանակություն ունի, քանզի մեկնարկում է մեր երկրի անկախության 25-ամյա հոբելյանի նախաշեմին: Անկախությունն այն անսակարկելի արժեքն է, որի գիտակցումն սկսում է ձեւավ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am