Տպել
31.08.2016
Խորհրդարանում ցուցադրվեցին ճապոնական վայելչագրության ցուցանմուշներ
1 / 4

ՀՀ ԱԺ դահլիճին կից սրահում օգոստոսի 31-ին բացվել է ճապոնացի վայելչագրողների աշխատանքների ցուցադրություն, որն իրականացվել է Ճապոնիայի Ազգային դիետի Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի՝ Հայաստան այցի շրջանակում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ,  ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Ցուցադրված աշխատանքների շարքում էին վայելչագրողներ Շինտայ Կագիհատայի, Տաեկո Մալտումուրայի, Յասիկո Նագաիի, Վաֆու Շիմիձուի, Կունչիկա Շիմիձուի «Հատուցում՝ բարության դիմաց», «Գարնանային տեսարան», «Չինական ասացվածք», «Բասյայի մասին» «Անվերնագիր» եւ այլ հեղինակների աշխատանքներ, որոնք վայելչագրողները նվիրել են ՀՀ մշակույթի նախարարությանը:

ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, ողջունելով ճապոնացի խորհրդարանականների այցը Հայաստան, նշել է, որ երկու երկրների բազմակողմ կապերը տարեցտարի ամրապնդվում են, որում իրենց նշանակալի մասն ունեն խորհրդարանական բարեկամական խմբերը:

Սամվել Ֆարմանյանը բարձր է գնահատել Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ Հայաստանին տրամադրված շուրջ կես մլրդ դոլար աջակցության համար: Խմբի ղեկավարը վստահություն է հայտնել, որ բազմաթիվ ընդհանրություններ ունեցող հայ եւ ճապոնացի ժողովուրդների հարաբերություններն առաջիկայում էլ ավելի կզարգանան եւ կամրապնդվեն:

Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի նախագահ Սեյշիրո Էտոն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես նշել է, որ ճապոնացի եւ հայ ժողովուրդներին կապում են բազմաթիվ նմանություններ եւ տարբեր մարտահրավերների դեմ պայքարելու ձիրքը: Սեյշիրո Էտոն շնորհակալություն է հայտնել Հայաստանին եւ հայ ժողովրդին՝ 2011 թվականին Ճապոնիային պատուհասած երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար: Իր եւ գործընկերների անունից պարոն Էտոն վստահեցրել է, որ այսուհետեւ եւս ամեն ինչ կարվի՝ ամրապնդելու համար Ճապոնիա-Հայաստան բազմոլորտ կապերը:


31.08.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ելույթը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանական համաժողովում
Օգոստոսի 31-ին Վարշավայում կայացած «Համերաշխություն եւ ինքնիշխանություն» խորագրով Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանական համաժողովի շրջանակում «Եվրոպական միության վերածնունդը եւ տարածաշրջանային համագործակցությունը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ Ա...

31.08.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի անդամներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն օգոստոսի 31-ին ընդունել է Ճապոնիայի Ազգային դիետի Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի նախագահ Սեյշիրո Էտոյին ու լիգայի անդամներին: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում, բարձր է գնահատել հայ-ճապոնական հարաբերությո...

31.08.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբում
ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ բարեկամական խմբի անդամներն օգոստոսի 31-ին հանդիպել են աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ճապոնիայի Ազգային դիետի Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի նախագահ Սեյշիրո Էտոյի եւ լիգայի անդամների հետ: Ողջունելով հյուրե...