Տպել
29.08.2016
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կմասնակցի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանական հանդիպմանը

Լեհաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահի հրավերով ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը օգոստոսի 30-ից 31-ը Վարշավայում կմասնակցի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների «Համերաշխություն եւ ինքնիշխանություն» խորագրով խորհրդարանական հանդիպմանը, որին կմասնակցեն շուրջ 10 երկրների, այդ թվում` Վրաստանի, Սերբիայի, Մակեդոնիայի, Բոսնիա եւ Հերցոգովինայի, Մոնտենեգրոյի, Բելառուսի, Թուրքիայի, Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ, փոխնախագահներ, պատգամավորներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Այցի ընթացքում նախատեսված են պաշտոնական հանդիպումներ Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի, Լեհաստանի Սեյմի նախագահ (մարշալ) Մարեկ Կուչինսկու եւ Սենատի նախագահ (մարշալ) Ստանիսլավ Կարչեւսկու հետ:

Նախատեսված են նաեւ երկկողմ հանդիպումներ Լեհաստանի խորհրդարանական պատվիրակության հետ, որի ընթացքում կքննարկվեն Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ազգային խորհրդարանների միջեւ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպման շրջանակում հրավիրված կլոր սեղանի եւ առանձին քննարկումների ժամանակ կբարձրացվեն Եվրոպայի անվտանգությանն ու փախստականներին հուզող խնդիրներ, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող ռազմավարական նշանակության հարցեր:

Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանական հանդիպման ընթացքում Հերմինե Նաղդալյանը հանդես կգա Եվրոպական միության վերածննդին եւ տարածաշրջանային համագործակցությանն առնչվող ելույթով:


29.08.2016
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ելույթն «Աշխարհն առանց միջուկային զենքի» միջազգային կոնֆերանսում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն օգոստոսի 29-ին ելույթ է ունեցել օգոստոսի 29-30-ը Աստանայում ընթացող «Աշխարհն առանց միջուկային զենքի» միջազգային կոնֆերանսում: «Պարոն նախագահ, տիկնայք եւ պարոնայք, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ղազախստանի Հանրապետությ...

29.08.2016
Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանին
Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Մի քանի տասնամյակ ձգվող Ձեր ստեղծագործական գործունեությունը հավատարմության օրինակ է մշակույթին, հարազատ թատրոնին, որտեղ այսօր էլ մարմնավորում եք բազմաթիվ հետաքրքիր կերպարներ, եւ հանդիսատեսին, ում շարունակում եք Ձեր դերասանական խաղով հաճույք պատճառել թա...

29.08.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Բունդեսթագի պատգամավորին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն օգուստոսի 29-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերթ Վայլերի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Ալբերթ Վայլերի ունեցած ներդրումը երկու...

29.08.2016
Հանդիպում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում
ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը օգոստոսի 29-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովի անդամ Քարսթեն Քյորբերին: Ողջունելով հյուրի այցը Հայաստանի խորհրդարան՝ Գագիկ Մինասյանը բարձր է գնահատ...